Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Հայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը

Հայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը, ինչը բացարձակ անհեռատես քայլ է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, թե գործող իշխանությունները բացարձակ անարդարացի են քննադատություն հնչեցնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին։

Ըստ Կարապետյանի՝ փոխանակ սեփական սխալները գնահատելու, փորձում են Արցախը հանձնելու մեղքը գցել դաշնակիցների վրա։ Մասնավորապես պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ բավականին լուրջ առաջարկ է հնչել, որ եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը պետք է ճանաչի Արցախը, պատերազմ հայտարարի Ադրբեջանին և դիմի ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ իրենց դաշնակցային պարտականությունները կատարելու։ Այդ դեպքում բոլորովին այլ պատերազմ կլիներ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Ռուսաստանի համար, բայց փաշինյանական իշխանությունը այդպես էլ չգնաց նման քայլի։ Ավելին, դաշնակցային պայմանագրերով՝ առանցքայինն օգնություն բառն է։

Հայաստանի դիլետանտ իշխանություննները կարծում են, թե ռուս զինվորը պետք է ուռա գոռալով գրոհեր ադրբեջանական դիրքերը, բայց հենց Ռուսաստանն է կանգնեցրել ադրբեջանական զորքը, այսօր էլ զսպում է Թուրքիային և Ադրբեջանին։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ Արշակ Կարապետյանը տարակուսանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե Հայ առաքելական եկեղեցին Կովկասում ռուսական ազդեցության գործակալ է։ 

«Նա ակնհայտ ապուշություններ է ասում»,- նկատել է Արշակ Կարապետյանը։

Խոսելով «Համահայկական ճակատի» անելիքների մասին՝ պաշտպանության նախկին նախարարարը նշում է, թե հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից, ուստի և «Համահայկական ճակատ» շարժումն ակտիվ աշխատում է իր գաղափարների, հանրությանը համախմբելու շուրջ։ Արցախի կորստով սրվել են նաև հարցերը։

«Հայաստանի շուրջ, Ղարաբաղը վահան և բուֆեր էր Հայաստանի համար, որը կլանում էր բոլոր խնդիրները, իսկ գործող իշխանությունները դավաճանեցին Ղարաբաղը, վերցրեցին և հանձնեցին, իսկ բնակչությանը դուրս բերեցին։ Հիմա երկու կարծիք կա, որոնցից մեկը տարածում է Հայաստանի դավաճանական իշխանությունը, թե լուծել են Ղարաբաղի հարցը, բայց այդ խնդիրը չի լուծվել, այլ նոր սեպ է խրել երկու ժողովուրդների միջև և շարունակելու է այդ խնդիրն արնահոսել մինչև արդարացի լուծում կլինի»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը, նաև նկատում, որ քանի դեռ չի հայտնվել նոր քաղաքական էլիտա Հայաստանում, Ղարաբաղի հարցը չի կարելի լուծել։

Հայաստանում, ցավոք, էլիտա չկա, եղել է քիչ թե շատ կրթվածություն, որն այդպես էլ էլիտա չդարձավ, իսկ 2018-ին իշխանության եկավ փողոցային թիմը, որն ըստ էության էլիտա լինել չի կարող։