Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուշադիր ընթերցողը նկատած կլինի, որ մենք, որպես կանոն, առանձին քպական պատգամավորների մեծամասամբ չենք անդրադառնում, քանզի առաջին հերթին նրանք բոլորն էլ «մի սանրի կտավ» են: Դե, գուցե մի քանի բացառություններով: Բայց նրանցից մեկը երեկ այնպիսի զավեշտալի արտահայտություն է արել, որ անհնար է դրան չանդրադառնալ: Քանի որ քպականների դեպքում առանձին անունները ոչինչ չեն նշանակում, ուղղակի ասենք՝ «նիկոլներից» մեկը երեկ ասել է, թե «փողոցով իշխանության չեն գալիս»: Հետո, որպեսզի շատ զավեշտալի վիճակում չհայտնվի, սույն քպականը ավելի զավեշտալի բաներ է ասել:
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն», «2018-ին ՀՀում ժողովուրդն է եկել իշխանության, 2018-ին ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ»: Թե հեղափոխությունը, ինչ անուն էլ դնես դրան, ինչով փողոցով իշխանության գալ չէ, թողնենք քպականների «երևակայությանը»: Այ, թե ոնց է 2018-ին ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրել, դա այլ թեմա է: Եթե խոսքը դեկտեմբերի ընտրությունների մասին է, ապա մինչ այդ եղել են ապրիլ-մայիսյան փողոցային իրադարձությունները, այսինքն, Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցով, ապա նոր կազմակերպել է ընտրություններ՝ լինելով իշխանություն:
Հետագա ընտրությունները ևս, ինչի մասին խոսում է նշյալ քպականը, կազմակերպվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում՝ կիրառելով տոտալ ռեսուրս, արձանագրելով մասնակցության ցածր տոկոս: Ընդ որում, 2018 թ. դեկտեմբերից հետո կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ստացած տոկոսները սրընթաց անկում են գրանցել, ընդ որում՝ 2021 թվականին նրանց փաստացի քվե է տվել բոլոր ընտրողների մոտ 25 տոկոսը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին