Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Աշխարհ

Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ արտահայտվել տարածաշրջանի գործերում արտաքին խաղացողների միջամտությանը: Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության դիվանագիտական վարչությունը։

«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները: Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում և համագործակցություն Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ կառավարությունների միջև», - X-ում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Ինչպես նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, Բաղերի Կանին ասել է, որ «կովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության աճը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդատվություն Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև»:

Այս առումով, նրա խոսքով, «կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա)՝ արձագանքելու համար տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»։

Խովաևն ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ և «այս առումով նշել է երկու երկրի իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու Անդրկովկասի գործերում արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ»։

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջ քաշեցին Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Թայիփ Էրդողանը, որը հետագայում անվանվեց «երեք գումարած երեք»։ Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։ Վրաստանը հայտարարեց, որ չի աջակցի նախաձեռնությանը։