Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Աշխարհ

ԵՄ-ն համաձայնության չի եկել Ֆոն դեր Լեյենի նշանակման շուրջ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Եվրամիության նոր ղեկավարության, այդ թվում Եվրոպական հանձնաժողովի նախագահի նշանակման շուրջ. այս պաշտոնին երկրորդ ժամկետի համար հավակնում է Ուրսուլ ֆոն դեր Լեյենը: Այս մասին լույս հունիսի 18-ի գիշերը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Դիվանագետների շրջանում dpa գործակալության աղբյուրների համաձայն, անհամաձայնության պատճառներից մեկն այն էր, որ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացուցիչները, որոնք ներառում են Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) և Քրիստոնեա-սոցիալական միությունը (CSU) ցանկանում էր ապահովել, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակումը միանգամից հինգ տարի չֆիքսվի։ Սա կնշանակեր, որ տեսականորեն ԵԺԿ-ն կարող է այդ պաշտոնին հավակնել երկուսուկես տարուց։ Սոցիալ-դեմոկրատները, սակայն, համաձայն չեն եղել այս առաջարկի հետ։

Հունիսի սկզբին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում ԵԺԿ-ն դարձել է ամենաուժեղ քաղաքական ուժը։ Հետևաբար հավանական էր համարվել, որ նրա առաջատար թեկնածուն՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, կարող է մնալ ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ևս հինգ տարի:

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին։ Կրկին կքննարկվեն Եվրամիության բարձրագույն պաշտոնների թեկնածուները: