Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Հնդկաստանում 100 մլրդ դոլար են ուզում ծախսել արևային էներգիայի վրա

Հնդկական «Ադանի գրուպ» ընկերությունը նախատեսում է 100 միլիարդ դոլար ներդնել ծրագրերում, որոնք ուղղված են հաջորդ տասնամյակի ընթացքում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը։

Ընկերության նախագահ, միլիարդատեր Գաուտա Մադանին հայտարարել է, թե Հնդկաստանը մտադիր է մինչև 2030 թվականն ունենալ 500 ԳՎտ վերականգնվող էներգիայի հզորություն, ընդ որում գումարների ահռելի մասը ներդրվելու է հենց արևային էներգիայի մեջ։ Ադանին նշել է, թե Հնդկաստանում կառուցվելու է վերականգնվող էներգիայի խոշորագույն ինտեգրված պարկը։ Գուջարաթ նահանգում միայն այդ էլեկտրակայանն արտադրելու է ռեկորդային 30 ԳՎտ էլեկտրաէներգիա։ Ադանին նշել է, թե իրենց հավակնոտ նպատակը կպահանջի 100-ից 150 միլիարդ դոլարի ներդրումներ 6 տարվա ընթացքում։

Ակնկալվում է, որ Հնդկաստանում կանաչ էներգիան միլիոնավոր նոր աշխատատեղեր կստեղծի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արևային և հողմային էներգիան, էներգիայի պահեստավորումը, ջրածինը և նրա ածանցյալները, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները և ցանցային ենթակառուցվածքների զարգացումը։

«Ադանի գրուպը» Հնդկաստանի խոշորագույն բիզնես խմբերից մեկն է, որն իր ազդեցությունն ունի երկրի քաղաքական և տնտեսական կյանքի վրա։ Այն առաջատար դիրք է զբաղեցնում Հնդկաստանի էներգետիկայի, գյուղատնտեսության և պաշտպանական արդյունաբերության մեջ, և այս ընկերությանն են պատկանում Հնդկաստանի խոշորագույն մասնավոր ծովային նավահանգիստներից 14-ը, ինչը բոլոր նավահանգիստների մեկ քառորդ մասն է։ Ընկերությանն է պատկանում նաև 7 օդանավակայաններ։ Բոլոր այս տարածքներում արևային սարքավորումներ են տեղադրվելու։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անահիտ Մինասյան