ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները կօգնեն, եթե Ռուսաստանը օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Այս պահին քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանքներ չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանը օգնություն խնդրի, դաշնակիցներն անմասն չեն մնա»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Թասմաղամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը խստորեն դատապարտում է ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն սերմանելու ցանկացած փորձ։
Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...