Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Արևային էլեկտրակայան բիզնեսի համար. ի՞նչ պետք է իմանալ նախքան տեղադրումը

Ուկրաինական ընկերություններն ակտիվորեն ներդրումներ են կատարում իրենց արևային ապագայի մեջ։ Բայց արևային էլեկտրակայանի տեղադրումը բարդ և ծախսատար ծրագիր է: Այն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում և տարբեր գործոնների դիտարկում, գրում է minfin.com.ua-ն:

Ի՞նչն է դրդում բիզնեսին ներդրումներ կատարել արևային էլեկտրակայաններում: Այսօրվա հիմնական դրդապատճառն էլեկտրաէներգիայի վճարումների գումարն է։ Վերջին տասնամյակում էլեկտրաէներգիայի արժեքը մեծածախ շուկայում տարեկան աճում է 15 %-ով։ Աճում են նաև այլ էներգետիկ ծառայությունների արժեքը։ Իսկ սեփական արևային էլեկտրակայան ունենալը թույլ է տալիս ընկերությանը զգալիորեն խնայել: Նրա արտադրած էլեկտրաէներգիան արժենում է 10 անգամ ավելի քիչ, քան շուկայում գնվածը։

Արևային կայանների նկատմամբ ընկերությունների հետաքրքրության երկրորդ պատճառը էներգետիկ համակարգի անկայունությունն է, որը մշտապես հրթիռակոծվում է  Ռուսաստանի կողմից։ Թվում է, թե պարբերական հոսանքազրկումների վտանգն իրականություն է, և որի հետ ուկրաինացիները ստիպված կլինեն ապրել առաջիկա մի քանի տարիներին:

Իսկ ինչպես պարզել, թե արդյո՞ք ձեզ անհրաժեշտ է ձեր սեփական արևային կայանը: Այստեղ ամեն ինչ անհատական ​​է։ Միշտ խորհուրդ է տրվում հաճախորդներին նման որոշում կայացնել ելնելով երկու գործոնից՝ բիզնեսի էներգիայի օգտագործման ինտենսիվությունից և այն ռիսկերից, որոնք սպառնում են ընկերությանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումները: Յուրաքանչյուր ձեռնարկատեր կարող է հեշտությամբ հաշվարկել հնարավոր օգուտները:

Իսկ ե՞րբ է ինքնածախսածածկվելու սեփական արևային էլեկտրակայանը: Դա առաջին հերթին կախված է էլեկտրաէներգիայի սակագնից։ Այժմ մարման ժամկետը կարող է հաշվարկվել ԿՎտժ-ի ընթացիկ արժեքի հիման վրա կախված տարածաշրջանից, միացման լարման դասից, էներգիա մատակարարողներից և էներգետիկ շուկայում գներից: Ըստ այդմ, արդյունաբերական արևային էլեկտրակայանի ինքնածախսածածկման ժամկետը ներկայումս միջինում 3-5 տարի է։ Այնուամենայնիվ, կարող են լինել ավելի կարճ ժամկետներ: Սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած վերադարձի կանխատեսում, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը, կարող է տարբեր լինել: Ամենայն հավանականությամբ, ապագայում արևային էլեկտրակայանն իր մեջ ներդրված միջոցները կվերադարձնի ավելի շուտ, քան կարելի է սպասել։ Ի վերջո, ԿՎտժ-ի արժեքը, անշուշտ, կաճի, և վերադարձի ժամկետը, համապատասխանաբար, կնվազի: Եթե ունեք ձեր սեփական ձեռնարկությունը, որն ամսական սպառում է ավելի քան 5000 ԿՎտժ կամ այն խիստ կախված է էլեկտրաէներգիայից, ապա պետք է ստեղծել սեփական էներգետիկ անկախությանը, որի վրա ներդրումը  հնարավոր է փոխհատուցել անգամ 2 տարում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]