Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Աշխարհ

Ականատես ենք լինում պատմական իրադարձության․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լյուքսեմբուրգում այսօր պաշտոնապես մեկնարկել են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունները: Դրանց առաջին փուլը կողմերի միջկառավարական համաժողովն է, որին ժամանել է 13 հոգուց բաղկացած ուկրաինական պատվիրակությունը։ Այն գլխավորում է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան: Եվրամիությունից համաժողովին մասնակցում են բոլոր 27 երկրների ԱԳ նախարարները, պատվիրակությունը ղեկավարում է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկից առաջ հանդես է եկել հայտարարությամբ, նշել՝ պատմական իրադարձության է ականատես լինում։

«Դա բարեփոխումների անցկացման ուղղությամբ Ուկրաինայի և Մոլդովայի հսկայական ջանքերի արդյունքն է։ Երբ ժողովրդի կամքը հարգվում է, հեռատես ղեկավարությունը հաջողության է հասնում, իսկ ժողովրդավարությունը գործնականում կիրառվում է, մենք տեսնում ենք իրական առաջընթացի պտուղները»,- ասել է Միշելը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ջանքերն է՛լ ավելի հիացմունքի են արժանի՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան և Մոլդովան պետք է շարունակեն իրենց աշխատանքը ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական կայունության բարձրացման ուղղությամբ, որպեսզի համապատասխանեն ԵՄ լիիրավ անդամակցության խիստ չափանիշներին: Միշելն ընդգծել է, որ Եվրամիությունն իր ինստիտուտների և անդամ պետությունների միջոցով պատրաստ է աջակցել Ուկրաինային և Մոլդովային այդ ճանապարհի յուրաքանչյուր փուլում։