Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Աշխարհ

Ռազմական հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում. երկիրը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել լեգիտիմ ընտրված նախագահին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել. գործողությունը գլխավորած գեներալ Խուան Խոսե Զունիգան ձերբակալվել է, ներկայում ոստիկանական բաժանմունքում է, հայտնում է Bolivia TV-ն։

Բոլիվիայի գլխավոր դատախազությունը Զունիգային մեղադրել է ահաբեկչության և զինված ապստամբության համար։ Ընդ որում, գեներալը լրագրողներին հայտնել է իրադարձությունների իր վարկածը։ Նրա խոսքով՝ ինքը հունիսի 23-ին խոսել է նախագահ Լուիս Արսեի հետ, և վերջինս խնդրել է օգնել իրեն բարձրացնել իր ժողովրդականությունը։

Չորեքշաբթի տեղական ԶԼՄ-ները հայտնել էին զինվորականների հավաքի մասին Մուրիլոյի հրապարակում, որտեղ գտնվում են կառավարական շենքերը։ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կոչ է արել հարգել ժողովրդավարությունը և տեղի ունեցողը որակել է հեղաշրջման փորձ։ Այն գլխավորել է գեներալ Խուան Խոսե Զունիգան, որը հեռացվել էր բանակի հրամանատարի պաշտոնից։

Արսեն նշանակել է նոր ռազմական ղեկավարություն:Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, միջազգային հանրությանը և երկրի բնակչությանը կոչ է արել հարգել ժողովրդավարական արժեքները և աջակցել սահմանադրությամբ և օրինականորեն ընտրված նախագահի կառավարությանը։

Հունիսի 26-ի կեսօրին զորամասերը շրջափակել են Լա Պասում գտնվող կառավարական պալատը։ Զրահամեքենաների օգնությամբ նրանք փորձել են կոտրել դռներն ու ներխուժել շենք։ Գեներալ Զունիգան ասել է, որ ցանկանում է «վերադարձնել հայրենիքը», ցրել ներկայիս կաբինետը և հավաքել նորը։ Նախօրեին նա ազատվել էր պաշտոնից, սակայն հրաժարվել էր հրաժարական տալ։