Ռազմարդյունաբերությունը Հայաստանում պատեպատ է զարկվում
Թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «զարգացնում» ռազմարդյունաբերությունը, կարելի է եզրակացնել ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում տարբեր մարդկանց արագ նշանակելու և հեռացնելու, ինչպես նաև ամիսներ շարունակ այդ պաշտոնը թափուր թողնելու գործող իշխանությունների վարքից։
2018 թվականից հետո գալով իշխանության՝ Փաշինյանը նախ որոշում կայացրեց ռազմաարդյունաբերության կոմիտեն միավորել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, դրանից հետո պարբերաբար նախարարների և կոմիտեի ղեկավարների միջև լուրջ բախումներ են եղել՝ ընդհուպ ուլտիմատումների տեսքով։
2018 թվականի իշխանափոխությունից հետո ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր Ավետիք Քերոբյանը, որին 2020 թվականի փետրվարի 10-ին ազատեցին պաշտոնից։ Ամիսներ անց միայն հուլիսին, այդ պաշտոնում նշանակվել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։
Վերջինիս էլ կարճ ժամանակ անց հեռացրեցին, իսկ տևական ժամանակ կոմիտեն նախագահ չուներ։ Այս տարվա հունվարին էլ այդ պաշտոնում նշանակված Արտյոմ Մեհրաբյանին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն երեկ է ազատել, ընդ որում, ինչպես սովորաբար լինում է գործող վարչախմբի պարագայում, որևէ ողջամիտ բացատրություն չի տրվել, թե ո՞րն է պաշտոնանկության պատճառը։
Ընդամենն օրեր առաջ Հայաստանը մասնակցում էր եվրոպական հեղինակավոր «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին, գրեթե մեկ տասնյակ մասնակիցներ կային, իշխանություններն էլ հայտնել են, թե միայն վերջին մեկ տարվա ընթացքում 500 միլիոն դոլարի պատվերներ են իջեցրել ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին։
Եթե իրավիճակն այդքան լավ է և ահռելի զարգացում է նկատվում ոլորտում, ապա ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի հեռացումն առնվազն անհեթեթություն է։ Թերևս, իշխանությունն ինքն էլ գիտի, որ իր հայտարարած լուրջ աճն ամենևին էլ այնքան լուրջ չէ և այժմ փորձում են քավության նոխազներ գտնել նրա գլխին կոտրելու ռազմաարդյունաբերության ոչ այնքան բարվոք վիճակը։
Անի Կոստանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին