Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Աշխարհ

Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են՝ ի պատասխան Թուրքիայում հակասիրիական անկարգությունների. կան զոհեր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առնվազն չորս մարդ զոհվել և 20-ը վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում (այս տարածքը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ) հակաթուրքական ցույցերի հետևանքով։ Այս մասին, ինչպես գրում է dw.com-ը, հայտնել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը։

Կազմակերպության տվյալներով՝ ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը զինված է եղել։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրին և Ջարաբուլուս քաղաքներում ցուցարարների և թուրք զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչը հանգեցրել է զոհերի։

Սիրիական Աազազ քաղաքում ցուցարարներից մեկը AFP-ի թղթակցին ասել է, որ ինքը, ցույցերին մասնակցելով, համերաշխություն է հայտնում «Թուրքիայում գտնվող իր սիրիացի եղբայրներին», որոնք «փախչում են (Սիրիայի նախագահ-Խմբ.) Բաշար ալ-Ասադից, սակայն Թուրքիայում ճնշումներին են ենթարկվում»:

Նշենք, որ Թուրքիայում հունիսի 30-ից սիրիացի փախստականների դեմ ցույցեր են: Մասնավորապես, Կայսերի քաղաքում տեղի բնակիչների ամբոխը հրկիզել է Սիրիայից ժամանած փախստականներին պատկանող խանութներն ու մեքենաները։ Միևնույն ժամանակ, անկարգությունների մասնակիցները վանկարկել են. «Մեզ այլևս պետք չեն սիրիացիներ, մեզ այլևս օտարներ պետք չեն»:

Այս զարգացումների հետևանքով 67 մարդ ձերբակալվել է։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 14 ոստիկան։

Անկարգությունների պատճառը սիրիացի փախստականի կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնությունն է:

Տեղի ոստիկանապետը ցուցարարներին խոստացել է, որ հանցագործի նկատմամբ կկիրառվեն «բոլոր օրինական միջոցները, ներառյալ արտաքսումը»։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հավելել է, որ երեխան ու նրա ընտանիքը վերցվել են իշխանությունների պաշտպանության տակ։

Միաժամանակ և՛ Երլիքայան, և՛ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են բռնությունների բռնկումը։ Էրդողանն ընդգծել է, որ տներ ու մեքենաներ հրկիզելն անընդունելի է։

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիան ընդունել է մոտ 3,2 միլիոն սիրիացի փախստականի։