Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Աշխարհ

Բայդենը չունի թուլամտություն և չի պատրաստվում դուրս գալ նախագահական մրցավազքից․ Սպիտակ տուն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս չի գալիս 2024 թվականի նախագահական մրցավազքից՝ չնայած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում նրա ելույթից հետո ծագած հարցերին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Մենք չենք ասում, որ տեսածից հետո ծագած հարցերն անարդար են: Դա վատ գիշեր էր: Մենք ամեն տարի նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացություններ ենք տրամադրել: Ինչ վերաբերում է կոգնիտիվ թեստին, ապա նրա բժիշկները կարծում են, որ դրա կարիքը չկա», - նշել է Ժան Պիերը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը հասկանում են հանրության անհանգստությունը նախագահի ելույթից հետո, սակայն Բայդենը չի պատրաստվում դուրս գալ նախագահական մրցավազքից։

Ժան Պիերը նաև պնդում է, որ բանավեճի օրն ԱՄՆ առաջնորդը որևէ դեղամիջոց չի ընդունել։ Միևնույն ժամանակ նա ընդունել է Բայդենի տարիքով լինելու ու դանդաղկոտության փաստը, սակայն հավելել, որ ամերիկյան վարչակազմում ոչ ոք ոչինչ չի թաքցնում նախագահի վիճակի մասին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի կոգնիտիվ կարողություններին, ապա Սպիտակ տան խոսնակը շեշտել է, որ Բայդենը չունի դեգեներատիվ հիվանդություններ, թուլամտություն, Ալցհեյմերի հիվանդություն կամ նմանատիպ այլ խնդիրներ։