Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Աշխարհի յոթ երկրներ իրենց ողջ էլեկտրաէներգիան արտադրում են վերականգնվող աղբյուրներից

Աշխարհի յոթ երկրներ իրենց ողջ էլեկտրաէներգիան արտադրում են վերականգնվող աղբյուրների շնորհիվ: Ըստ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մարկ Ջեյքոբսի, այդ երկրներն են Ալբանիան, Բութանը, Եթովպիան, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Նեպալը, Պարագվայը և Իսլանդիան՝ օգտագործելով հիդրոէներգիա, երկրաջերմային էներգիա, ինչպես նաև քամու և արևի էներգիա:

Միջազգային էներգետիկ գործակալության և Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության տվյալներով, ևս 40 երկրներ, այդ թվում՝ 11 եվրոպական, արտադրում են վերականգնվող էներգիայի աղբյուրներով օգտագործվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 50 %-ը:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ հանածո վառելիքի այրումից վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանն անցնելու անդառնալիության կետն արդեն անցել են, և այստեղ խոսքը նույնիսկ կլիմայական քաղաքականության մասին չէ, այլ զուտ տնտեսական արդյունքների։

Արևային էներգիայի արտադրությունը, օրինակ, մեծ թափ է հավաքում հատուկ դասի նյութերի՝ պերովսկիտների շնորհիվ, որոնք օգտագործվում են 2012 թվականից արևային մարտկոցներ պատրաստելու համար: Այս տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն նվազեցրել է դրանց արժեքը և բարձրացրել արդյունավետությունը։

Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2030 թվականն աշխարհի 100 երկրից ավելի իրենց էներգիան ամբողջությամբ կկարողանան ստանալ վերականգնվող աղբյուրներից։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Մուրադյան