Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը

Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված ընկերություններից 8 թիմեր: Եզրափակիչում անզիջում պայքար մղեցին Ucom ու Galaxy թիմերը: Հանդիպումն  ավարտվեց 5:1 հաշվով՝ հոգուտ Ucom ընկերության: 

«Իրապես առաջնությունը հաջողված էր: Նման տեմպով ու իրադարձություններով լի առաջնություն դեռևս չէր եղել: Այսօր թիմերը և հատկապես Ucom-ի թիմը ցույց տվեցին պրոֆեսիոնալ ու կազմակերպված խաղ: Այս տարի պետք է արձանագրել մի կարևոր փաստ, որ առաջնությունում խաղում էին տարբեր սերունդներ: Բոլոր թիմերը ցուցաբերել են որակապես բարձր մակարդակի խաղ: Այն, որ «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» կայացել է, դա յուրաքանչյուր մասնակցի անձնական ներդրման արդյունք է»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Հաղթող թիմերին մեդալներով պարգևատրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարաման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը: Նա ընդգծել է ամենամյա նախագծի կարևորությունը`«Գալաքսի» համայնքի միասնականության համար:  Նշենք, որ «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» մրցում էին «Գալաքսի»  ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Cofix, Galaxy Group, Megafood, Ucom, PAUL, Santafe, TI’ME, Yerevan Mall թիմերը:  

 

Մրցաշարի ընթացքում թիմային խաղում անհատական մարզական ձեռքբերումների համար սահմանվել են մրցանակներ: 2024թ-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Yerevan Mall-ը ներկայացնող Մովսես Աբրահամյանը, լավագույն դարպասապահ՝ Ucom-ի աշխատակից Հովսեփ Բաբաջանյանը: Լավագույն երկրպագուների թիմի մրցանակին է արժանացել TI’ME ընկերությունը:

«Ucom-ն այս մրցաշարում ցուցաբերել է աննկուն ու գերարարագ խաղ: Շնորհավորում եմ գործընկերներիս այս հաղթանակի առթիվ և մաղթում, որ Ucom-ի թիմի մեկնարկած հաղթական շքերթը անդադար լինի ու նոր բարձունքների հասցնի ինչպես Ucom ընկերությունը, այնպես էլ «Գալաքսի» ընկերությունների խումբը: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր երկրպագուներին, քանի որ նրանք իրենց ոգևորող գործողություններով օգնեցին ձեռքբերելու այս հաղթանակը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս մրցաշարը «Գալաքսի» համայնքի անկոտրում կամքի ու բացառիկ ընկերասիրության դրսևորումն է: Մեծ հպարտություն է տեսնել, թե ընկերական հավաքներն ինչպես են պրոֆեսիոնալ խաղերի վերածվում` ավելի ու ավելի միավորելով մարդկանց: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և հաղթող Ucom ընկերությանը և մաղթում ձեռքբերումներ կյանքի բոլոր շրջափուլերում»,-  իր ուղերձն է հղել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարաման խորհրդի համանախագահ Գուրգեն Խաչատրյանը: 

«Գալաքսի Չեմպիոնների Լիգա 2024» մրցաշարը տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում։ Մրցաշարի բրենդավորման և կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը։

«Գալաքսի» ընկերությունների խումբըհիմնադրված Գուրգեն ԽաչատրյանիԱրտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի կողմիցհայկական հոլդինգային ընկերություն էորը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ «Գալաքսին» Հայաստանի ամենամեծ սոցիալական պատասխանատվության և համայնքի զարգացման նախագծեր իրականացնող ընկերությունն էորի իրականացրած նախագծերի տարեկան ուղիղ շահառուների թիվը գերազանցում է մի քանի հազարը:  «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի լավագույն գործատուներից է` 3000-ը գերազանցող աշխատակիցներով