Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:
Առաջիկայում՝ ցուցակումից հետո, պարտատոմսերը կսկսեն շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում՝ հասանելի դառնալով պարտատոմսերի երկրորդային շուկայում:
Կոնվերս Բանկում գոհունակությամբ են փաստել դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը և հիշեցրել, որ ավելի վաղ՝ թողարկման մեկնարկից մի քանի օր հետո ամբողջությամբ տեղաբաշխվել էին նաև Բանկի դրամային պարտատոմսերը:
«Բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը վկայում է դրանց մրցունակության և ներդրումների այլընտրանքային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության մասին: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա ներդրումային ևս մեկ՝ նոր առաջարկով»,- ասել են Բանկում:
Նշվել է, որ պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ Հայաստանի Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտների նկատմամբ հարկեր չեն կիրառվում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ