Տունը, որտեղ ծնվել է Թոմաս Էդիսոնը, այժմ աշխատում է արևային էներգիայով
ԱՄՆ Օհայոյի նահանգի Թոմաս Էդիսոնի տուն թանգարանը վերջերս սկսել է սնուցվել տանիքին տեղադրված արևային մարտկոցների համակարգով: 7,13 կիլովատ հզորությամբ համակարգը եղել է չորս ընկերությունների՝ SolarEdge, Meyer Burger, Unirac և National Renewable Energy Partners-ի համատեղ նվերն այդ թանգարանին, գրում է habr.com-ը:
Թանգարանն ակնկալում է զգալիորեն խնայել ծախսվող էլեկտրաէներգիան։ Թանգարանի խորհրդի անդամ Ռոն Քուլի խոսքով ղեկավարությունը վաղուց էր ցանկանում տեղադրել արևային մարտկոցներ գլխավոր շենքի տանիքին: «Արևային էներգիան ներառելով թանգարանի ձևավորման մեջ մենք ոչ միայն խթանում ենք արևային էներգիայի ոլորտի կայուն զարգացումը, այլ նաև հարստացնում ենք էլեկտրաէներգիայի պատմությունը՝ դրա ստեղծումից մինչև ժամանակակից կիրառություն»,- ասել է նա:
Ռոն Քուլի խոսքով Թոմաս Էդիսոնը ճանաչել և ընդունել է արեգակնային էներգիայի ներուժը։ 1931 թվականին Հենրի Ֆորդի և Հարվի Ֆայրսթոունի հետ զրույցում Էդիսոնն ասել է. «Ես իմ գումարը կներդնեի արևի և արևային էներգիայի մեջ: Ի՜նչ ուժի աղբյուր է դա։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի սպասել մինչև նավթի և ածուխի սպառումը, նախքան այդ խնդրին անդրադառնալը»:
Մինչդեռ 2023 թվականին աշխարհում վերականգնվող էներգիայի հզորության աճը հասել է գրեթե 560 ԳՎտ-ի կամ 64 %-ի 2022 թվականի համեմատ։ Ինչպես հիշեցնում է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA), 2023 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի ավարտին մասնակից երկրները պայմանավորվել են եռապատկել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մինչև 2030 թվականը: Եվ ըստ գործակալության տվյալների արևային էներգիայի զարգացման ներկայիս տեմպերով դա միանգամայն իրատեսական է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի