Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Ստեղծվել է ամենաարդյունավետ արևային մարտկոցը

Արևային մարտկոցներ արտադրող չինական Jinko Solar ընկերությունը մշակել է տանդեմ արևային մարտկոց, որը սահմանում է արևային էներգիայի փոխակերպման արդյունավետության նոր ռեկորդ՝ հասնելով 33,24% արդյունքի: Այս մասին գրված է ընկերության պաշտոնական կայքում, գրում է Focus.ua-ն։

Չինական գիտությունների ակադեմիայի Շանհայի միկրոհամակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում անցկացված փորձարկումների արդյունքում այդ արևային բջիջները հասել են «տպավորիչ փոխակերպման արդյունավետության»՝ 33,24%-ի: Jinko Solar-ի նույն տեսակի տանդեմային բջիջների նախորդ ռեկորդը եղել էր 32,33%:

Հաղորդվում է, որ ռեկորդային ցուցանիշը ձեռք է բերվել տարբեր նյութերի և տեխնոլոգիական նորարարությունների միջոցով, այդ թվում` գերբարակ պոլիսիլիցիումային պասիվացված կոնտակտային տեխնոլոգիայի, լույսի թակարդման նոր տեխնոլոգիայի,  լույսի բարձր հաղորդունակության և կրիչի շարժունակության վերահամակցման շերտի և հիբրիդային նյութերի օգտագործմամբ մակերեսային պասիվացման նոր տեխնոլոգիայի շնորհիվ: Որպես նոր բջիջի ստորին տարր օգտագործվել է բարձր արդյունավետ TOPCon N տիպի միաբյուրեղ արևային մարտկոցը:

«Այս նշանակալից առաջընթացն ավելի է ընդգծում JinkoSolar-ի վճռականությունը շարունակաբար խախտելու հնրարավորությունների վերին սահմանները տեխնոլոգիական նորարարության հզոր ներուժի միջով», - ասել է ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Ջին Հաոնը:

Իր հերթին փորձագետ և «Արագացնելով մաքուր էներգիայի փոխակերպումը Միացյալ Նահանգներում» գրքի հեղինակ Չակ Քաթչերը CNET պորտալին տված մեկնաբանությունում նշել է, որ նոր տարրերի փորձարկման արդյունքները չեն կարող համեմատվել ներկայումս առկա կոմերցիոն վահանակների իրական արդյունավետության հետ, հատկապես երբ դրանք օգտագործում են բոլորովին այլ տեխնոլոգիաներ։ Jinko Solar-ի տանդեմային արևային մարտկոցները դեռ այնքան երկար չեն օգտագործվել, որպեսզի գնահատվի դրանց երկարակեցությունը:

Չակ Քաթչերը նաև բացատրել է, որ Jinko Solar-ի տանդեմային վահանակն աշխատում է արեգակնային սպեկտրի մի մասը վերին շերտից կլանելով, մինչդեռ մոնոբյուրեղային սիլիցիումի շերտը կլանում է արեգակնային սպեկտրի մյուս մասը։ Երկու տարբեր բջիջների միավորումը, որոնք հավաքում են արեգակնային ալիքի սպեկտրի տարբեր մասեր, արդյունավետությունը բարելավելու վաղուց հաստատված միջոց է, բայց դա ավելի թանկ է, քան սպառողական վահանակներին բնորոշ միաբջիջ կառուցվածքը:

«Միշտ հիանալի է տեսնել տարբեր տեսակի արևային մարտկոցների արդյունավետության նոր ռեկորդներ, բայց նոր բջիջները որոշ ժամանակ են պահանջում հաջող առևտրային արտադրանքի վերածվելու համար, և հաճախ նման անցում չի լինում», - ասել է փորձագետը:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]