Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը կարող է ապահովել տևական և կայուն խաղաղություն. կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա. Արշակ Կարապետյան
Ով էլ դառնա Իրանի նոր նախագահը՝ այդ երկրի քաղաքականությունը տարածաշրջանի հանդեպ չի փոխվելու։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում, դեսպանատանը Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Դեսպանը կրկին շեշտել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն: Դա է պատճառը, որ Իրանն ակտիվորեն առաջ է մղում 3+3 ձևաչափը, թեև այն առաջարկել էր Ադրբեջանը՝ Թուրքիայի հովանավորությամբ։
3+3 ձևաչափն արդեն մոռացության է մատնվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, բայց պաշտոնական Թեհրանը, որը կտրուկ դեմ է արտահայտվում արտատարածաշրջանային երկրների մուտքին Հարավային Կովկաս, պնդում է այդ ձևաչափի անհրաժեշտության վրա։ «Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետևանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա: Ուստի, երբ ասում ենք 3+3, դա տարածաշրջանի երկրների և այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, այդ շրջանակում ընդգրկում է, որի շրջանակում մենք պետք է հասնենք հարատև խաղաղության: Սա պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի շրջանակում, միայն քաղաքական կողմը չպետք է դիտարկել, այլև տնտեսական հարցեր, առևտրի հարցեր, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների հարցեր»,-ասել է դեսպանը։
Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ դեսպանը նշել է, թե Իրանի դիրքորոշումը հստակ է, դա միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Ռուսաստանի և Իրանի հետ է։ Մասնագետները վաղուց են արձանագրել, որ միայն Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը կարող է ապահովել տևական և կայուն խաղաղություն:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքը՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը, պրագմատիկ մոտենալ եվրոպական գործընկերների հետ երկխոսությանը և դրան օբյեկտիվ գնահատական տալ։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցական մակարդակի հասցնել, մասնակցել տնտեսական և ռազմաքաղաքական համատեղ ինտեգրացիոն գործընթացներին։ Ռազմավարական փոխշահավետ երկխոսություն կառուցել Իրանի հետ։ Նախաձեռնել Հարավային Ռազմական Դաշինքի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որը նաև բաց է լինելու Հնդկաստանի և բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգրված են տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում»,- նշել է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին