Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Աշխարհ

Ոչ ոք չի ասել՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա հենց 10 տարուց․ Ստոլտենբերգ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ոչ ոք չի խոստացել՝ առաջիկա 10 տարվա ընթացքում Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է CBS-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա 10, այլ ոչ թե 2 կամ 3 տարուց։

«Ոչ ոք չի ասել՝ հենց 10 տարուց, բայց ակնհայտ է, որ Ուկրաինային (ՆԱՏՕ - խմբ․) ընդունելու հարցը շատ լուրջ է»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգի խոսքով՝ ամենակարևոր բանը, որ հարկավոր է անել, Ուկրաինային տրամադրվող աջակցության ակտիվացումն է, որպեսզի Կիևը «կարողանա հաղթել»։

«Սա նախապայման է Ուկրաինայի՝ ապագա ցանկացած անդամակցության համար»,- ասել է նա։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ իրենց «անհրաժեշտ է երկարաժամկետ և արդար խաղաղություն», իսկ «դրան հասնելու միակ ճանապարհը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզելն է, որ ինքը մարտի դաշտում չի հաղթելու»։

Ինչպես ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ՌԴ առաջնորդը «պետք է համաձայնի այնպիսի լուծման, որի դեպքում Ուկրաինան կհաղթի որպես ինքնիշխան, անկախ եվրոպական երկիր»։

Հիշեցնենք, որ օրերս Ստոլտենբերգը հույս էր հայտնել, որ Ուկրաինան մինչև 2034 թվականը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։