Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբ
Քաղաքականություն

ՀՀՄ կուսակցության Բեռլինի գրասենյակը կոչով դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

ՀՀՄ կուսակցության Բեռլինի գրասենյակը կոչով դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Բեռլինի գրասենյակը հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի դատապարտման կոչով դիմել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին։ Ստորև ներկայացնում ենք դիմում-կոչի հայերեն տարբերակն ու հասցեատեր կազմակերպությունների ցանկը։
«Սույն թվականի հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանությունը անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքի մասնակիցների    նկատմամբ։

Հատկապես հատուկ միջոցների ապօրինի օգտագործման հետևանքով տուժել է ավելի քան 100 քաղաքացի, նրանցից ոմանք ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։
Տուժածների թվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Շուրջ 30 քաղաքացի ձերբակալվել է, 59 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Ընդգծենք՝ ոստիկանության ապօրինի գործողությունների հրահանգն, ըստ էության, Ազգային ժողովի ամբիոնից  տվեց ՀՀ գործող վարչապետը, ով փաստացի հայտարարեց, թե պետականության պաշտպանության հարցում ուժային կառույցների գործողությունները պետք է վեր լինեն օրենքից և իրավունքից։
Փաստացի ոստիկանության բարեփոխման անվան տակ Արևմուտքից ստացած հսկայական գրանտերով վերաձևավորված Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը վերածվել է ընդդիմությանը, ԶԼՄ-ներին, խոսքի և հավաքների ազատությունը  ցանկացած միջոցով ճնշելու տոտալիտար գործիքի։
Հայաստանի ոստիկանությունը Ձեր իսկ տրամադրած միջոցներով «բարեփոխվել»  է՝ դառնալով բացառապես երկրի գործող իշխանության շահերը սպասարկող  մահակ՝ տարածելով վախ ու սարսափ խաղաղ բնակչության շրջանում։ Ոստիկանության գործողությունները փաստացի արձանագրում են ՀՀ-ում բռնապետական ռեժիմի իրողությունը։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Բեռլինի գրասենյակը միջազգային  իրավապաշտպան և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին կոչ է անում հստակ գնահատական տալ Հայաստանի գործող իշխանության հակաժողովրդավարական քաղաքականությանն ու ոստիկանության հակաօրինական գործողություններին»։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Բեռլինի գրասենյակ
08.07.2024
Բեռլին»։

 

Դիմումը հղվել է միջազգային հետևյալ կազմակերպություններին
⦁ Amnesty International Deutschland
⦁ Human Rights Watch
⦁ Deutsches Institut für Menschenrechte
⦁ European Center for Constitutional and Human Rights
⦁ Internationale Liga für Menschenrechte
⦁ Gesellschaft für Freiheitsrechte
⦁ Humanistische Union
⦁ Reporter ohne Grenzen
⦁ Internationale Gesellschaft für Menschenrechte (IGFM) –Deutsche Sektion
⦁ Gesellschaft für bedrohte Völker