Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Աշխարհ

Ուկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Ռուսաստանի մարզերը. Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները փակ են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անցած գիշերը ՌԴ Ռոստովի, Վորոնեժի, Վոլգոգրադի և Բելգորոդի մարզերը ենթարկվել են ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակմանը, գրում է moscowtimes.ru-ն:

Վոլգոգրադի մարզում հարձակման են ենթարկվել Ֆրոլովո քաղաքի էլեկտրական ենթակայանը և Դոնի Կալաչ քաղաքում գտնվող նավթի պահեստը, հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։

ՌԴ Հակաօդային պաշտպանության ուժերը և էլեկտրոնային պատերազմի համակարգերը որսացել են անօդաչու թռչող սարքերը, սակայն բեկորների անկումը հրդեհ է առաջացրել, ասել է նա:

Ինչպես հայտնում է Shot թելեգրամյան ալիքը, մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել Դոնի Կալաչում։ Mash-ի փոխանցմամբ՝ նավթի պահեստի վրա հարձակվել է առնվազն հինգ անօդաչու։ Ըստ ականատեսների, դրանք թռչել են մեկը մյուսի հետևից։ 

Նշվում է, որ Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները փակվել են ԱԹՍ-ների հարձակման պատճառով. թռիչքները ժամանակավորապես չեն ընդունվում և չեն ուղարկվում։

Ընդհանուր առմամբ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, հուլիսի 9-ի գիշերը Ուկրաինան Ուկրաինան արձակել է 38 անօդաչու թռչող սարք։ Ռոստովի մարզում 21 անօդաչու է խոցվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 09:40-ի սահմանում ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:

Զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, որից 30-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։

Մասնավորապես, ռուսները հարձակվել են Կիևի «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։