Ինտերնետ կապն ամբողջությամբ վերականգնվել է․ Team Telecom Armenia
Տեղեկացնում ենք, որ Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում։
Նշենք, որ Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։
Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել էր Տաշիրով, իսկ 15:10-ին՝ Ալավերդիով անցնող, համապատասխանաբար երկրորդ և երրորդ, պահուստային կապուղիները՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչն էլ հանրապետության տարածքում ինտերնետի սահմանափակ հասանելիության պատճառ էր դարձել։
Հավելենք, որ Կիրանցում վթարը տեղի էր ունեցել ընկերության կողմից շրջանցիկ ճանապարհով անցնող նոր կապուղու պլանավորված գործարկումից անմիջապես առաջ։ Ժամը 18:30-ից վերականգնվել է Տաշիրով, այնուհետև Կիրանցով անցնող կապուղին։ Դեռևս աշխատանքներ են իրականցվում Ալավերդիում։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ