Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Զբոսաշրջային քարշակի արգելակները. «գերակա ուղղություն», որին կառավարությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համավարակի տարածումից հետո համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է շատ արագ վերականգնվել։ Եվ ոլորտը տևական դժվարություններից հետո այս տարի հազիվ հասել է կորոնավիրուսի համավարակից առաջ եղած ցուցանիշներին։ Բարձր եկամուտ ունեցող եվրոպական տնտեսություններում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տուրիստական կենտրոններում զբոսաշրջությունը ծաղկում է։ Նույնիսկ երկրներ կան, որոնք բախվում են, այսպես կոչված, գերտուրիզմի երևույթին, երբ տուրիստական հոսքերն այնքան մեծ են, որ դժգոհությունների պատճառ են դառնում։ Ավելին, անգամ լրացուցիչ տուրքեր են մտցվում տուրիստական հոսքերի ազդեցությունը կարգավորելու նպատակով։

Օրինակ՝ այսպիսի խնդրի են բախվում Իտալիան ու Նիդերլանդները։ Ինչ վերաբերում է մեծ թվով զարգացող տնտեսություններին, ապա նրանց զբոսաշրջային ոլորտը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած։ Ուստի, կառավարությունները փորձում են տարբեր ծրագրեր իրականացնել տնտեսության այս ճյուղի ակտիվությունը խթանելու նպատակով։ Հայաստանում նույնպես զբոսաշրջության ոլորտը հռչակվել է տնտեսության առաջնային ուղղություն, ու անընդհատ խոսվում է այդ մասին, սակայն ձեռնարկվող քայլերը բավարար չեն այս ճյուղի բնականոն զարգացումն ապահովելու համար։ Իսկ շատ դեպքերում ուղղակի բախվում ենք մտահոգիչ վիճակագրության։ Անցյալ տարվա համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2024 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ. հունվար–մայիս ամիսների ցուցանիշից։ Նկատենք, որ զբոսաշրջային հոսքերի կտրուկ թռիչք եղավ 2023 թվականին, երբ երկիր էր այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 20 %–ով ավելի է 2019 թվականի, մոտ 39 %–ով՝ 2022 թվականի ցուցանիշից։ Այնուամենայնիվ, Հայաստանի ունեցած պոտենցիալը չի օգտագործվում։ Այս տարվա ընթացքում զբոսաշրջային հոսքերի նվազումը մասնագետները կապում են այն հանգամանքի հետ, որ ոչ միայն նվազել է ռուս զբոսաշրջիկների հոսքը, այլև ռուս ռելոկանտներից շատերը, որոնք տեղափոխվել էին Հայաստան, ուղղակի հեռացել են։ Իսկ նրանց հեռանալու պատճառների շարքում են մի կողմից՝ Ռուսաստանում մոբիլիզացիայի հետ կապված իրավիճակի կայունացումը, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանում բնակարանների վարձավճարների անհարկի թանկացումը, սպասարկման ու ծառայությունների ոլորտի ոչ բարվոք վիճակը։

Այդուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտն ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, քանի որ այս երկիրն ապահովում է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի 41 %-ը։ Իսկ երկրորդ տեղում Վրաստանն է՝ 13 % ցուցանիշով, որն ինչ-որ առումով զարմանալի է, քանի որ ավելի շատ Հայաստանից են նախընտրում այցելել Վրաստան հանգստանալու, քան հակառակը։ Մյուս կողմից էլ, ըստ երևույթին, գործ ունենք նաև վիճակագրական «շղարշի» հետ։ Ռուսաստանում, Վրաստանում կամ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր ունեն այդ երկրների քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն (օրինակ՝ Ջավախքից), հաճախ են այցելում Հայաստան, ու բացառված չէ, որ դա վիճակագրությունը գրանցում է որպես զբոսաշրջություն։ Զբոսաշրջիկների հոսքով երրորդ տեղում Իրանն է, ու պետք է նկատել, որ Հայաստանն ավելի գրավիչ կարող է դառնալ իրանցիների համար, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։ Մասնավորապես կարելի է հատուկ պայմաններ ստեղծել, որ կրոնական տոներին իրանցիները նախընտրեն հենց Հայաստան այցելել։

Չորրորդ տեղում Հնդկաստանն է՝ 3 % մասնաբաժնով։ Ու տեսակետ կա, որ այն հնդիկների հոսքը, ովքեր աշխատանքային միգրանտներ են ու Հայաստան են գալիս աշխատանք գտնելու հույսով, ևս գնահատվում է որտես զբոսաշրջություն։ Այնինչ, աշխատանքի համար իրենց ստացած գումարների մի մասը նրանք հետ են ուղարկում Հնդկաստան։ Առկա վիճակագրությունը արդեն իսկ փաստում է, որ զբոսաշրջության ոլորտի հետ կապված լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Եթե ցանկանում ենք, որ տուրիստական հոսքերի համար Հայաստանն ավելի գրավիչ դառնա, պետք է ստեղծենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բարձրացնենք սպասարկման ոլորտի մակարդակը՝ սկսած տաքսի ծառայությունից։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ գին-որակ հարաբերակցությունը գործի տրամաբանության շրջանակներում, ու անհատական մոտեցում ցուցաբերվի, որ զբոսաշրջիկները ցանկանան կրկին այցելել Հայաստան, այլ ոչ թե հիասթափված հեռանան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում