Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Հեղուկ մարտկոցը կարող է կրճատել արևային էներգիայի պահպանման ծախսերը

Վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես արևային էներգիայի խնդիրն այն է, որ դրանք միշտ չէ, որ այն հասանելի ու արդյունավետ է ամբողջ տարվա ընթացքում: Արեգակնային էներգիա կարելի է արտադրել միայն ցերեկը, բացի դա ձմռանն այն շատ ավելի դժվար է ստանալ, քան ամռանը։ Էներգիայի պահպանման տեխնոլոգիաները, ինչպիսիք են կուտակման մարտկոցները, նախատեսված են արևի ժամանակ արտադրվող ավելորդ էներգիան նույնիսկ մութ ժամանակ (կամ ձմռանը) հասանելի դարձնելու համար, գրում է overclockers.ru-ն:

Սթենֆորդի համալսարանը փորձարկում է պահեստավորման նոր տեխնոլոգիա, որը կոչվում է հեղուկ օրգանական ջրածնի կրիչների (LOHC) տեխնոլոգիա: Նպատակն այն է, որ ջրածնի կրիչներն  օգտագործվեն որպես էներգիայի «հեղուկ կուտակման մարտկոցներ», ինչպես դրանք անվանում են հետազոտողները: Բանն այն է, որ ջրածինը դժվար է պահել և տեղափոխել: Որպես պարբերական աղյուսակի ամենաթեթև տարր ջրածինը չափազանց անկայուն է և կարող է թափանցել ամենուր: Բայց այդ գազն ավելի արդյունավետ պահելու համար այն կարելի է հեղուկացնել: Դա անելու համար այն պետք է կամ չափազանց սառեցվի կամ ենթարկվի ճնշման: Այդ երկու տեխնոլոգիան էլ մեծ էներգիա են պահանջում։ Այնուամենայնիվ, ջրածինը կարող է օգտագործվել նաև իզոպրոպանոլ, այսինքն երկրորդական մոնոհիդային սպիրտ արտադրելու համար։ Իզոպրոպանոլը LOHC է և այն ավելի հեշտ է պահել և տեղափոխել: Ջրածինը իզոպրոպանոլի վերածելը նույնպես հեշտ չէ, և այդ ընթացքում շատ էներգիա է կորչում: Նախ, ջրածինը (H2) արտադրվում է մաքուր էլեկտրականությունից էլեկտրոլիզի միջոցով, ապա այնուհետև խառնվում ացետոնի (C3H6O) հետ և կատալիզատորի միջոցով վերածվում է իզոպրոպանոլի (C3H8O):

 

«Բայց նաև հնարավոր է նման գործընթաց առանց ջրածնի», - կարծում է Սթենֆորդի հետազոտող Ռոբերտ Ուեյմութը: Այսինքն ավելի արդյունավետ է իզոպրոպանոլ արտադրել առանց այդ միջանկյալ քայլի: Հիմա դա հետազոտողներին հաջողվել է: Օգտագործելով իրիդիում մետաղը որպես կատալիզատոր, իզոպրոպանոլը կարող է ուղղակիորեն արտադրվել: Ռեակցիան նաև զգալիորեն ավելի արդյունավետ է դարձել, երբ որպես կատալիզատոր ավելացվել է կոբալտոցեն օրգանոմետաղային միացությունը: Այնուամենայնիվ, կոբալտ մետաղն արդեն իսկ մեծ պահանջարկ ունի, քանի որ այն սովորական նյութ է կուտակման մարտկոցներում: Այսպիսով, Սթենֆորդի թիմը հետազոտում է երկաթի հիմքով կատալիզատորները, որոնք կարող են ավելի էժանացնել LOHC արտադրությունը:

«Սա հիմնարար հետազոտություն է, բայց մենք հավատում ենք, որ ունենք էլեկտրական էներգիայի պահպանման նոր ռազմավարություն», - ասում է Ուեյմութը:

Ստացվող վառելիքն այնուհետև անհրաժեշտության դեպքում կարող է նորից վերածվել էլեկտրականության օգտագործելով այրումը: Հենց տեխնոլոգիան հասունանա, մեծ քանակությամբ էներգիա կարող է շատ էժան կերպով պահվել, ընդ որում նաև ուղղակիորեն հենց մեծ արևային կամ հողմակայաններում: Եվ դա կարող է լինել նույնիսկ ավելի մեծ մասշտաբներով, կոմունալ ծառայությունները կարող են կառուցել «հեղուկ կուտակման մարտկոցներ», որոնք կկուտակեն արևային ֆերմաների էներգիան: Դա կհավասարակշռի գագաթնակետային բեռնումները ցանցում և կնվազեցնի կախվածությունը գազից, ածխից և ատոմակայաններից էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար այն ժամանակաշրջաններում, երբ արևի լույսն ու քամին քիչ են:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

 

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]