Արմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել (լուսանկարներ)
Արմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել։ Ծրագիրը Զարգացման լիդերների ֆորումի ևս մեկ հաղթող է, որն անցկացվել է 2023 թվականի դեկտեմբերին` Գյումրիում, Զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի և МИР հիմնադրամի աջակցությամբ:
Հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտին Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և կրթական կապերի ամրապնդմանն ուղղված մարդասիրական ծրագրերին աջակցելու համար և հույս է հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ։
Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանն իր հերթին շնորհավորել է բնակավայրի բնակիչներին։
Լուկաշին համայնքի ղեկավար Գևորգ Զեյնալյանը նույնպես նկատել է ծրագրի մեծ նշանակությունը տեղի բնակչության համար։
«Վստահ եմ, որ «Նոր գույներ» կենտրոնը կդառնա մատաղ սերնդի մշակութային փոխգործակցության և կրթական գործունեության առանցքային օղակը՝ նպաստելով Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև փոխըմբռնմանը, հարգանքին և բարեկամությանը»,-իր խոսքում նշել է Զեյնալյանը:
Կենտրոնում երեխաները կզբաղվեն ստեղծագործական աշխատանքով, կծանոթանան պատմությանն ու գրականությանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ