Արմավիրի գյուղերից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի. կողքին եղել է հրացան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։ Իրավապահները մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։
Ըստ նախնական տեղեկությունների` Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով` մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն, իսկ այսօր ինքնասպանություն է գործել։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ