Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի պատրաստվում է վերամշակել 22 տոննա հանքանյութ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի պատրաստվում է վերամշակել 22 տոննա հանքանյութ՝ կրկնելով 2019 թվականի իր լավագույն ցուցանիշը: Իսկ տեսանելի ապագայում նախատեսվում է կրկնապատկել Հայաստանի հանքարդյունաբերական հսկայի արտադրողականությունը: Այդ մասին Հանքագործի և մետալուրգի օրը կայացած միջոցառման ընթացքում լրագրողներին հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:

Հավակնոտ նպատակին հասնելու համար, ըստ Ռոման Խուդոլիի, անհրաժեշտ է դրսևորել համալիր մոտեցում, որը ենթադրում է ոչ միայն ջանքերի բազմապատկում, այլև տեխնոլոգիական նոր լուծումների կիրառում, տեխնիկայի արդիականացում և համալրում, նույնիսկ ջրի կայուն մատակարարում և ծավալների ապահովում: «Ջուրն էական նշանակություն ունի մեր կոմբինատի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը լեռնային աշխատանքներում, որովհետև արդեն 2027 թվականին լեռնային զանգվածի արտադրությունը մեզ մոտ կաճի շուրջ 45 տոկոսով»,- նշեց գլխավոր տնօրենը: Նրա գնահատմամբ՝ ներկայում հանքանյութի արտահանումը նախորդ տարվա մակարդակին է: Գնորդներն էլ հիմնականում նույն ընկերություններն են, թեպետ հայտնվել են նաև նորերը:

Այս տարի ԶՊՄԿ-ն նախատեսում է արտահանել շուրջ 220 հազար տոննա պղնձի և մոտ 30 հազար տոննա մոլիբդենի խտանյութ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կարևորագույն նշանակություն է տրվում տեխնիկական վերազինմանը:

2023 թվականին կոմբինատն աշխարհի առաջատար արտադրողներից («Komatsu», « Caterpillar») ձեռք է բերել 90 տոննա տարողությամբ 16 ինքնաթափ բեռնատարներ: Ռոման Խուդոլիի խոսքով՝ ներդրումներ և տեխնիկայի արդիականացման աշխատանքներ են կատարվում նաև կոմբինատի տարբեր արտադրամասերում: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ծրագրերի իրականացմանը, որին այս տարի նախատեսվում է ուղղել շուրջ 6 մլրդ դրամ: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր կոմբինատի աշխատակիցներն, ավարտելով գործն ու վերադառնալով տուն, բոլոր առումներով հարմարավետ զգան իրենց»,- նշեց Ռոման Խուդոլին: Նա հայտնեց նաև, որ 2024 թվականին ԶՊՄԿ-ն նախատեսում է մոտ 100 մլրդ դրամի հարկ վճարել Հայաստանի պետական բյուջե:

Ըստ Ռոման Խուդոլիի՝ վերջին երեք տարիներին ԶՊՄԿ-ն կատարել է ավելի շատ հարկային պարտավորություն, քան նախորդ 25 տարիներին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1952 թվականին: Ձեռնարկությունը պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող է: Ունի ավելի քան 4600 աշխատակից։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է, խոշորագույն հարկատուն, որը 2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ: