Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Վրաստանի ՊԱԾ-ը հայտնել է Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստման մասին. երկրի վարչապետը նշել է «կազմակերպիչներին»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հետաքննում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձի իրականացման նախապատրաստությունը։ Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, հուլիսի 24-ին հայտնել են գերատեսչությունից։

«Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և Ուկրաինայում բնակվող իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից ֆինանսավորվող հանցավոր գործունեության փաստերը, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը», - ասված է ծառայության հաղորդագրության մեջ։

ՊԱԾ-ը ձեռնարկում է ակտիվ քննչական և օպերատիվ որոնողական աշխատանքներ։

Իվանիշվիլիի դեմ մահափորձի կանխման մասին հայտնի է դարձել նախօրեին։ «Իմեդի» հեռուստաընկերությունը երեկ հայտնել էր, որ այս գործով մարդիկ մի քանի օր է, ինչ հարցաքննվում են դատարանում, նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։ Քննիչների տվյալներով՝ ահաբեկչություն էր նախապատրաստվում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստվել է նույն ուժերի կողմից, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին, tass.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել՝ մեկը Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, սա նույն ձեռագիրն է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին», - ասել է Կոբախիձեն:

Մայիսին մահափորձ էր կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, իսկ հուլիսի 13-ին՝ Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։