Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի հատված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթից, որտեղ ասվում է, որ Իրանը փորձել է սպանել Թրամփին։ Այս մասին գրում է france24.com-ը:

Թրամփը գրել է, որ «եթե իրանցիներն իր դեմ մահափորձ կատարեն, ապա հույս ունի, որ ԱՄՆ-ն կպատասխանի՝ ոչնչացնելով Իրանը, ջնջելով այն Երկրի երեսից»:

«Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:

Անցյալ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին աղբյուրից հետախուզական տեղեկություն են ստացել Իրանի կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու դավադրության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից նախկին նախագահի անվտանգության ուժեղացմանը, CNN-ին հայտնել են բազմաթիվ մարդիկ, որոնք այդ մասին տեղեկացված են:

Ի դեպ, ենթադրյալ իրանական դավադրությունը կապ չուներ անցյալ ամիս Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում Թրամփի դեմ մահափորձի հետ, որի ժամանակ նա ականջից վիրավորվել էր տանիքի վրա դիրքավորված զինված անձի կրակոցից:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել էր Թրամփի դեմ իր երկրի դավադրությունը:

«Այդ մեղադրանքները չհիմնավորված են և չարամիտ: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից՝ Թրամփը հանցագործ է, որը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և պատժվի դատական կարգով՝ գեներալ Սոլեյմանիի (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել էր 2020 թվականի հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ավիահարվածից-Խմբ.) սպանությունը պատվիրելու համար։ Իրանն ընտրել է օրինական ճանապարհը՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար», - CNN-ին ասել էր առաքելության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են 2016 թվականին Թրամփի իշխանության գալուց հետո։ 2020 թվականին Թրամփի հրամանով «Ղոդս» ուժերի առաջնորդ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը մեծացրել է լարվածությունը և թշնամանքը: