Իսրայելը Լիբանանում 15 բնակավայր է հրետակոծել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակը հրետակոծել է 15 բնակավայր Լիբանանի արևելքում և հարավում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին հղումով:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ ուղղված սպառնալիքներից հետո, որին Իսրայելը մեղադրում է շաբաթ օրը Գոլանի բարձունքների հրթիռակոծման համար:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրետակոծման է ենթարկվել Բաալբեկ շրջանի Տարիա քաղաքը, Բինտ Ջբեյլ թաղամասի Այտա ալ-Շաաբ, Յարուն, Ռամիյա և Այտարուն բնակավայրերը, Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Մարջայուն շրջանում Խիյամ, Քֆար Քիլա, Մեյս էլ-Ջաբալ և Մարքաբա քաղաքները, ինչպես նաև Բուրջ ալ-Շամալի, Ալ-Աբբասիա, Թայր, Խարֆա, Ան-Նակուրա և Շիխին քաղաքները:
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ էր հրավիրել՝ քննարկելու Իսրայելի արձագանքը Գոլանի բարձունքներում «Հեզբոլլահ»-ի մահացու հարվածին:
Նեթանյահուին միացել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին, Նեթանյահուի շտաբի պետ Ցաչի Բրավերմանը, Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի այլ անդամներ և պաշտոնյաներ:
Նշվում է, որ հրթիռն արձակվել է Լիբանանի տարածքից և ընկել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ՝ հիմնականում 10-16 տարեկան երեխաներ և դեռահասներ: Հաղորդվում է 20 վիրավորի մասին:
Իսրայելը կատարվածի համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ը «կվճարի ծանր գին, որը մինչ այժմ չի վճարել», մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար Հերզի Հալևին ասել է, որ հարձակումը «կհանգեցնի շատ, շատ նշանակալի արձագանքի»:
«Հեզբոլլահ»-ի գլխավոր խոսնակ Մուհամմեդ Աֆիֆն ասել է, որ շարժումը «կտրականապես հերքում է Մաջդալ Շամսի վրա հարձակման իրականացումը»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի