Իսրայելն արձագանքել է Էրդողանի՝ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա» հայտարարությանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին.
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը. նա ղեկավարել է Իրաքը 1979-2003 թվականներին, իսկ 2006 թվականին մահապատժի է ենթարկվել։
Նախարարն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Թուրքիայի ղեկավարի երեկվա հայտարարության այն մասին, որ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես որ արել է Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում»:
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը X-ում:
Նա իր գրառումը ուղեկցել է երկու լուսանկարից բաղկացած ֆոտոկոլաժով. մեկում Էրդողանն է՝ արևային ակնոցներով և Պաղեստինի և Թուրքիայի դրոշների գույներով շարֆով, մյուսում Հուսեյնը՝ երկար մորուքով և գզգզված մազերով։ Երկրորդ լուսանկարն արվել է 2003 թվականին՝ ամերիկացի զինվորականների կողմից մինչ այդ տապալված Հուսեյնին բռնելուց անմիջապես հետո։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Նրա կարծիքով, թուրքերը «պարզապես պետք է ուժեղ լինեն նման քայլերի համար»։
«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք», - ասել էր նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...