Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ
Սպորտ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նամակը ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին
Փարիզ – 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում, պատերազմական բախումների և թափվող արյան մի ծանր փուլում։ Մենք՝ միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներս, մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Մեր այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարների հաստատմանը, հիմք է դնում երկարատև խաղաղության գործընթացների և փրկում հազարավոր կյանքեր։
Իմ երկիրը՝ Հայաստանը, վերջին տարիներին անցավ արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով։ Այսօր, պատերազմական գործողությունների դադարի և բանակցությունների շրջանում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, պետական և հանրային գործիչներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում գերության մեջ՝ փաստացի լինելով կենդանի պատանդներ։
Որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ ես իմ կոչն ու հորդորն եմ ուղղում իմ միջազգային գործընկերներին և Միջազգային օլիմպիական շարժման բոլոր ջատագովներին։ Ես կոչ եմ անում՝ գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ։
Օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության վեհ գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով։ Սա արդարության և համակեցության համաշխարհային շարժում է, և մենք այս քայլով կարող ենք մեր շարժման ընդհանուր հաղթանակը գումարել նախորդ մի քանի տասնյակ օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։
Մեծ հույսով և հավատով դեպի մեր ընդհանուր ապագան,
Գագիկ Ծառուկյան
ՀԱՕԿ նախագահ