Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Գերմանիան անցնում է արևային էներգիայի էլեկտրաէներգիայի ծախսերը խնայելու համար

Ամիսներ շարունակ Ֆիլիպ Մաթիասը փորձում էր համոզել իր հորն արևային պանելներ տեղադրել իրենց Արևելյան Գերմանիայի Թյուրինգիա նահանգում գտնվող ընկերության տանիքին, որպեսզի նվազեցվի պողպատի արտադրամասի էլեկտրաէներգիայի ծախսերը և ածխածնի արտանետումները, հայտնում է Reuters-ը, գրում է Investing.com-ը: Նրա հայրը սկզբում թերահավատորեն էր վերաբերվում 2,3 միլիոն եվրոյի (2,5 միլիոն դոլար) ներդրմանը, որը զգալի գումար է միջին չափի ձեռնարկության համար, բայց հետո հաշվարկեց թվերը և որոշեց գրեթե կրկնապատկել նախագծի հզորությունը տեղադրելով ֆոտոգալվանային մոդուլներ, որոնք կարող են բացի գործարանից էլեկտրաէներգիա ապահովել մոտավորապես 900 տնտեսություն։ «ՖՎ համակարգերն ինքնածախսածածկվում են մոտ 7,5 տարում։ Արտադրողը տալիս է 20 տարվա երաշխիք: Դա նշանակում է, որ դա չափազանց շահավետ ներդրում է,- ասել է Մաթիասը Reuters-ին,- շուկան լի է Չինաստանից էժան, բայց լավ վահանակներով: Դա նշանակում է, որ այն համակարգը, որը մենք հիմա կառուցում ենք, մոտ 20 %-ով ավելի էժան է, քան մեկ տարի առաջ»։

Ռուսաստանից Գերմանիա հանածո վառելիքի արտահանման անսպասելի անկումից հետո Բեռլինն օրենք ընդունեց արևային էներգիայի զարգացումն արագացնելու համար, մինչև 2030 թվականը երկրի էներգիայի 80 %-ը պետք է ապահովվի վերականգնվող աղբյուրներից ստացվողով: Ոգևորվելով սակագներից, որոնք երաշխավորված գին են ապահովում վերականգնվող էներգիա արտադրողների համար, ովքեր վաճառում են իրենց էլեկտրաէներգիան, ինչպես նաև արևային վահանակների ծախսերի նվազեցումից, գերմանական ընկերությունները գնալով ավելի ու ավելի են դիմում արևային էներգիայի օգտագործմանն էլեկտրաէներգիայի բարձր ծախսերը փոխհատուցելու համար: Թեև Գերմանիան ունի Եվրոպայի ամենամեծ արևային և հողմային էներգիա արտադրող հզորությունը, բայց նրա փոքր և միջին ընկերությունները դեռ օգուտներ չեն ստացել էլեկտրաէներգիայի ցածր գներից բարձր վճարների և հարկերի պատճառով, որոնք նրանք պետք է վճարեն: Արտադրելով իրենց արևային էներգիան նրանք խուսափում են այդ վճարներից և հարկերից։

 

Նման ընկերությունները 2023 թվականին սպառել են Գերմանիայի էլեկտրաէներգիայի մոտ 69 %-ը, դա ըստ BDEW կոմունալ ծառայությունների ասոցիացիայի: «Քանի որ Գերմանիայում էլեկտրաէներգիայի գները նախկինում ակնկալվող անկման չեն գնում, ընկերություններն ավելի ու ավելի են գիտակցում արևային մարտկոցների տեղադրման տնտեսական կենսունակությունը», - ասում է BVMW ՓՄՁ ասոցիացիայի էներգետիկ փորձագետ Մարի-Թերեզ Հուսկենը:

BSW Solar Energy Association-ի տվյալներով էլ ձեռնարկություններում նոր տեղադրված տանիքային ՖՎ հզորությունների թիվն այս տարվա առաջին 4 ամիսներին աճել է 81 %-ով: May YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ համապատասխան տանիքներ ունեցող գերմանական ընկերությունների կեսից ավելին ծրագրում է առաջիկա 3 տարում տեղադրել արևային էներգիայի համակարգեր: Նաև կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը Գերմանիայի գրեթե բոլոր արտադրական ընկերությունները կօգտագործեն արևային էներգիա։

Ի պատասխան աճող պահանջարկի գերմանական խոշորագույն արևային նախագծող Enpal-ն ապրիլին հայտարարել է, որ կընդլայնի իր գործունեությունն արդյունաբերական ոլորտում: «Պահանջարկն այնքան էլ ակնթարթային չի եղել... բայց աճը շատ կայուն է», - ասել է Enviria առևտրային և արդյունաբերական արևային ստարտափի գործադիր տնօրեն Մելքիոր Շուլզ Բրոքը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

 

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]