Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Մերձավոր Արևելքը համապարփակ պատերազմի շեմին է. ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ են արել կանխել հակամարտության ընդլայնումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն արտահերթ նիստում կոչ են արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել և ճնշում կիրառել հակամարտող կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում հակամարտության՝ տարածաշրջանային մեծ պատերազմի վերածումը, գրում է dw.com-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Բեյրութի վրա և Թեհրանում արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։

«Հարավային Բեյրութում և Թեհրանում հարձակումները վկայում են վտանգավոր էսկալացիայի մասին այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը և իսրայելա-լիբանանյան սահմանին հանգստություն հաստատելուն», - չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, ասել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է արել շահագրգիռ կողմերին «եռանդուն աշխատել տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ՝ երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար բոլորի համար»։

ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Միցուկո Շինոն նիստում կոչ է արել միջազգային ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խոշոր ռազմական հակամարտությունը կանխելու համար:

«Մենք մտավախություն ունենք, որ տարածաշրջանը գտնվում է համապարփակ պատերազմի շեմին», - ասոլ է նա:

Իր հերթին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը կարծում է, որ Գազայում հրադադարի հասնելու անկարողությունն է լարվածության սրման պատճառը։ Ավելի մեծ ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն և ավելի եռանդուն աշխատեն Գազայում պատերազմի կրակը մարելու համար, ասել է նա։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հանգստության և զսպվածության կոչ է արել՝ կրկնելով Գազայում կրակը անհապաղ դադարեցնելու իր կոչը։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է վերականգնեն իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին, որը կհանգեցնի երկու պետությունների ստեղծմանը՝ ապահով Իսրայելով և ինքնիշխան Պաղեստին պետությունով, ասել է նա:

«Խաղաղության ճանապարհը պետք է լինի դիվանագիտական բանակցությունների միջոցով: Երկարաժամկետ խաղաղությունը չի գա ռումբերից և փամփուշտներից», - ասել է Վուդվորդը:

Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և այլք դատապարտել են Հանիեի սպանությունը, որը ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը «ահաբեկչական գործողություն» է որակել։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերով՝ այս սպանությունը «լուրջ հարված է հասցնում նախ և առաջ Համասի և Իսրայելի միջնորդական բանակցություններին՝ ուղղված Գազայում հրադադարի հաստատմանը»։

«Հայտնի քաղաքական և ռազմական գործիչների նպատակային սպանությունների արատավոր պրակտիկան Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բարձրացրել են տարածաշրջանում ապակայունացնող դերակատարներին Իրանի աջակցության վերաբերյալ հարցը: ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին, որոնք ազդեցություն ունեն Իրանի վրա, «ուժեղացնել ճնշումը նրա վրա՝ դադարեցնելու Իսրայելի դեմ կոնֆլիկտի սրումը »:


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Թեհրանը մշտապես ցուցաբերել է առավելագույն զսպվածություն, սակայն իրեն վերապահում է վճռական պատասխան տալու իրավունքը: Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելին և պատժել պատժամիջոցներով։

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Միլլերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանին տարածաշրջանային ահաբեկչությանը աջակցելու համար և ուժեղացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում։ ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։