Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը՝ 8 ԳՎտ-ոց

China Three Gorges Renewables ընկերությունը հայտարարել է աներևակայելի հզոր 8 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի շինարարության մոտալուտ մեկնարկի մասին, գրում է 3dnews.ru-ն։ 11 միլիարդ դոլար արժողությամբ այդ հսկա էներգետիկ հանգույցը կներառի նաև այլ օբյեկտներ և կսպասարկի Պեկին-Տյանցզին-Հեբեյ եռանկյունին: Մեգաշինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին և կավարտվի 2027 թվականին։ Կասկածից վեր է, որ այսօր ոչ ոք չի կարող կրկնել նման աշխատանքային սխրանքը։

Այդ նոր արևային էլեկտրակայանի մասշտաբները հասկանալու համար բավական է իմանալ այն, որ աշխարհի երեք ամենամեծ արևային ֆերմաներից յուրաքանչյուրը մոտավորապես 3 ԳՎտ հզորության է: Դրանք բոլորն, ի դեպ, գտնվում են Չինաստանում։ Նոր էլեկտրակայանը կստեղծվի Հյուսիսային Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում: Այն սպառողներին էլեկտրաէներգիա կփոխանցի գերբարձր լարման գծերի միջոցով։ Այստեղ, իհարկե, գերհաղորդականությունն օգտակար կլիներ, բայց այն դեռ գոյություն չունի:

Բացի բուն 8 ԳՎտ հզորությամբ արևային վահանակների դաշտերից, նախագիծը նախատեսում է ստեղծել 4 ԳՎտ հզորությամբ հողմակայան, 5 ԳՎտ հզորությամբ բուֆերային պահեստարան, 200 ՄՎտ հզորությամբ արևային ջերմային էներգիայի հավաքման համալիր և 4 ԳՎտ հզորության ածուխով աշխատող էլեկտրակայան։ Այդ ամենը պատկանում է China Three Gorges Renewables-ին (56 % բաժնեմաս) և Inner Mongolia Energy Group-ին (44 %)։ Այս ամբողջ համալիրը շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականի հունիսը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]