Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. պատճառներից մեկն իրավիճակն է Մերձավոր Արևելքում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկությունների վերջում նվազել է 12,4%-ով, սա պատմական ռեկորդային անկում է, գրում է ՏԱՍՍ-ը:

Սա տեղի է ունենում ԱՄՆ-ում տնտեսական աճի դանդաղման մտահոգությունների և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իսրայելին հարվածելու հավանականության ֆոնին:

Իսրայելական արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել. հիմնական TA-35 ֆոնդային ինդեքսը նվազել է 2,7%-ով, գրում է Economic Times-ը:

Ստամբուլի ֆոնդային բորսայում առևտուրը դադարեցվել է բացումից անմիջապես հետո՝ BIST-100 ֆոնդային ինդեքսի 6,72% անկման պատճառով:

Անկում է գրանցել նաև Թայվանի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքս TAIEX-ը և Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքս Hang Seng-ը։

Այս ֆոնին Bitcoin-ի արժեքն առևտրի ընթացքում փետրվարի 14-ից ի վեր առաջին անգամ իջել է մինչև 49 հազար դոլար, վկայում են Binance հարթակի տվյալները: Ավելի ուշ արժեքը բարձրացել է 50,237 հազար դոլարի (-17,32%):

Եվրոպական ֆոնդային բորսաները երկուշաբթի գրանցել են գրեթե վեցամսյա նվազագույն ցուցանիշը, ըստ Reuters-ի: Եվրոպական բոլոր խոշոր բորսաները բացվել են արդեն վնասով: Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 3,1%-ով՝ հասնելով 482,42 կետի՝ փետրվարի 13-ից ի վեր նվազագույն ցուցանիշը։

Լոնդոնի FTSE 100 ինդեքսը  նվազել է ավելի քան 1,9%-ով՝ հասնելով ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին։

Ֆոնդային ինդեքսների համաշխարհային անկումը ուժեղանում է այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) չի կարողանում աջակցել դանդաղող տնտեսությանը, գրում է Bloomberg-ը։

Այս ֆոնին ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2023 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ում ռեցեսիայի ռիսկերը կապված են գործազրկության մակարդակի հետ, որը գերազանցում է Fed-ի կանխատեսումները։

 

Հանրապետական կուսակցությունից Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ասիայի ֆոնդային շուկաների անկումը պայմանավորված է ներկայիս ամերիկյան իշխանությունների անկարողությամբ։