Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Բանգլադեշի վարչապետը շուրջ 280 մարդու մահվան պատճառ դարձած հակակառավարական ցույցերի ֆոնին հրաժարական է տվել ու հեռացել երկրից (տեսանյութեր)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և հեռացել երկրից՝ շուրջ 280 զոհի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձևավորվի։ 

Տարբեր հրապարակումների համաձայն՝ 76-ամյա Հասինան ռազմական ուղղաթիռով իր քրոջ հետ միասին ուղևորվել է դեպի Հնդկաստան։ Ըստ CNN News 18 հեռուստաալիքի՝ նա վայրէջք է կատարել Հնդկաստանի հյուսիս-արևելյան Տրիպուրա նահանգի մայրաքաղաք Ագարտալայում։

Հեռուստաընկերությունների հրապարակած կադրերի համաձայն՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաք Դաքայի փողոցներ՝ իրենց ցնծությունն արտահայտելով։ Հազարավոր մարդիկ էլ ներխուժել են Հասինայի պաշտոնական նստավայր և այնտեղից տարել տարբեր իրեր, այդ թվում՝ հեռուստացույցներ, աթոռներ, սեղաններ, հավելում է Reuters-ը։

Բանգլադեշում ցույցեր են տեղի ունենում հուլիսից. ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։ Այնուհետև ցույցերը վերածվեցին ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ 

Միայն օգոստոսի 4-ին ցույցերի ընթացքում առնվազն 90 մարդ էր զոհվել, իսկ օգոստոսի 5-ին իրավապահների և ցուցարարների միջև բախումների ժամանակ առնվազն 6 մարդ է զոհվել։ 

Շեյխ Հասինան հունվարին չորրորդ ժամկետով ընտրվել էր Բանգլադեշի վարչապետ։ 

Ցուցարարների՝ վարչապետի նստավայրը գրոհելու, ինչպես նաև Հասինայի՝ ռազմական ուղղաթիռով երկիրը լքելու կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։