Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Ստեղծվել է պորտատիվ արևային մարտկոց-լիցքավորիչ էլեկտրական մեքենաների համար

Արևային էներգիայի լուծումներ արտադրող GoSun ստարտափը մշակել է պորտատիվ արևային լիցքավորիչ էլեկտրական մեքենաների համար: Արևային մարտկոցներով, որոնք կարող են տեղադրվել մեքենայի տանիքին և բացվել, հնարավոր է դառնում լիցքավորել մեքենաները վարելիս և կայանած վիճակում, գրում է overclockers.ru-ն։

GoSun Solar EV լիցքավորիչը հեշտությամբ կարող է տեղադրվել մեքենայի տանիքին, ինչը թույլ է տալիս հեշտությամբ լիցքավորել  էլեկտրական մեքենաները տանը, գրասենյակում, շինհրապարակում կամ այլ տեղ կայանած վիճակում առանց էլեկտրական վարդակից օգտվելու անհրաժեշտության: Նշվում է, որ վահանակները դիմացկուն են բոլոր եղանակային պայմանների համար, թեթև են և արդյունավետ: Վահանակները, որոնք կարող են բացվել կայանման ժամանակ և ծածկել մեքենայի ողջ մակերեսը, կարող են արտադրել մինչև 1200 վտ էներգիա։ Նրանց կարելի է նաև ամրացնել գողության դեպքերից խուսափելու համար:

32 կգ կշռող այդ արևային լիցքավորիչը կարող է տեղադրվել երկու մարդու կողմից 20 րոպեում և կարող է էլեկտրոմոբիլի օրական վազքը երկարացնել 48 կմ-ով: Միջին հաշվով այն կարող է ապահովել 16-32 կմ հեռահարություն կախված սեզոնից և եղանակային պայմաններից։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]