Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Dhaka Tribune թերթը՝ հղում անելով Ջոյնալ Աբեդինին, որը Բանգլադեշի նախագահ Շահաբուդդին Չուփայի մամուլի քարտուղարն է։

Նա տեղեկացրել է, որ Յունուսին նշանակելու որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ի երեկոյան «Ուսանողներն ընդդեմ խտրականության» շարժման առաջնորդների հետ պետության ղեկավարի հանդիպումից հետո։

Աբեդինը նշել է, որ ժամանակավոր կաբինետի մնացած անդամները կընտրվեն տարբեր քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո:

Բանգլադեշի նախագահը երեքշաբթի ցրել է խորհրդարանը՝ վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։

Ավելի վաղ Յունուսը հայտարարել էր, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կաբինետը, ինչը պահանջում էին Հասինայի դեմ ցույցերին մասնակցող ցուցարարները։ Նա ասել էր, որ հուզված է նրանց վստահությունից, թեև միշտ հեռու է մնացել քաղաքականությունից, և կոչ էր արել հանրապետությունում կազմակերպել ազատ ընտրություններ։

Այժմ 84-ամյա Յունուսը Փարիզում է՝ որպես հատուկ հյուր՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի հրավերով։ Նա նույնպես արտերկրում բուժում է անցնում։ Սպասվում է, որ Յունուսը «հնարավորինս շուտ» կվերադառնա Բանգլադեշ։