Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ՝ Սիսիանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին

Սիսիանի պատկերասրահը, որ գործում է 1996 թվականից, հաստատուն տեղ ունի տարածաշրջանի մշակութային քարտեզի վրա։ Բայց և հատկապես վերջին տարիներին հիմնանորոգելու խնդիր էր ծագել։ Այսօր արդեն պետական միջոցներով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին։

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նորոգված և արդիականացված պատկերասրահի բացման արարողությունը։ Տոնական շունչը սկսվում էր մասնաճյուղի բակից, որտեղ պատանի գեղանկարիչները, նկարակալի առջև նստած, իրենց ընկալումներն էին հաղորդում թղթին։

Հանդիսությանը մասնակցում էին Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, հրավիրված անձինք մայրաքաղաքից և այլ վայրերից, պարզապես արվեստասերներ։

Պատկերասրահի վերաբացումը նվիրված էր ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Սիսիանի պատկերասրահում բացվել էր արվեստագետի մեկդարյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որ ընդգրկում էր գեղանկարչի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «ՔԱՋՎԱՐԴԵՐ, 1961», «ԱՌԱՎՈՏ, 1974», «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ, 1963» և այլն։

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերաբացման առիթով բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին Մարինա Հակոբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանը, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, ով երախտագիտություն հայտնեց մասնաճյուղի նորոգումը նախաձեռնողներին և իրականացնողներին, նաև հավելեց, որ ուրախ կլիներ, եթե մասնաճյուղի նորոգումը լիներ հոր կենդանության օրոք։ Մարինա Հակոբյանն ու Անուշ Մուրադյանն իրենց խոսքում երախտագիտություն հայտնեցին Ազգային ժողովի պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանին, ում սրտացավության և աջակցության շնորհիվ ծրագիրն իրականություն դարձավ։

Արևհատ Ամիրյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ Զաքար Խաչատրյանի՝ Սիսիանի Սպանդարյան փողոցի առանձնատան կամարակապ պատին փակցված է եղել ցուցանակ՝ «Սիսիանի շրջանի կուլտուրայի տան արվեստի ստուդիա»։ 1961-ին Մերկուրովի և Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո Զաքար Խաչատրյանի ստեղծած ստուդիան երրորդն էր հանրապետությունում և ծնունդ տվեց Սիսիանի գեղանկարիչների մի փաղանգի՝ սկսած Արտաշես Հովսեփյանից և Փարավոն Միրզոյանից մինչև մեր օրերի սկսնակ, շնորհալի գեղանկարիչներն ու քանդակագործները։

Բացման արարողությունից հետո «Սյունյաց երկիրը» դիմեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին՝ ներկայացնելու օրվա խորհուրդը։ «Հաճելի էր նկատել, որ բոլորի աչքերում և´ ուրախություն, և´ հետաքրքրություն, և´ ոգևորություն կար։ Իրականում դա ոչ հաճախ պատահող երևույթ է, ինչը, կարծում եմ, բնութագրում է սիսիանցիներին, ովքեր կարևորում են նման երևույթն իրենց տանը։ Այս պատկերասրահը միավորում է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը։ Կարծում եմ՝ բոլորիս ջանքերով շատ շուտով նման խորհրդանշական օր ունենալու ենք նաև մեր մասնաճյուղում։ Իսկ օրվա ամենակարևոր խորհուրդն այն է, որ բոլորով միասին նշում ենք ականավոր գեղանկարչի 100-ամյակը»։

Այս ամենով հանդերձ մտահոգիչ է մնում պատկերասրահի տանիքի նորոգման խնդիրը։ Բացման արարողությունից հետո Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանն ու ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը քննարկում էին խնդիրը և փորձում համատեղ ուժերով լուծում գտնել։