Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Ոչ միայն էներգիա է արտադրում. բացահայտվել է արևային մարտկոցների անսպասելի առավելությունը

Գիտնականներն կարծում են, որ արևային մարտկոցները կարող են օգնել ֆերմերներին պաշտպանել կենդանիներին և ձկներին ավելորդ շոգից և նույնիսկ բարձրացնել անասնա-ձկնաֆերմաների բերքատվությունը: Չինաստանի Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձկնաբուծարաններում արևային մարտկոցների տեղադրումը կարող է օգնել ծովամթերքի բերքատվությունը բարձրացնել 50%-ով: Այս մասին գրում է Cool Down պորտալը, գրում է Focus.ua-ն։

Գիտնականներն ուսումնասիրել են Չինաստանի Շանդուն նահանգի Դեղին գետի գետաբերանի մոտ գտնվող տեղանքը, որտեղ 2021 թվականին մի քանի մետր բարձրության վրա արևային մարտկոցներ են տեղադրվել։ Ինչպես պարզվել է, դրանք ոչ միայն արտադրում են տարեկան 260 գիգավատ/ժամ մաքուր էլեկտրաէներգիա, այլ նաև ջրի ջերմաստիճանը պահում են 3,6-5,4 աստիճան Ֆարենհայթի պայմաններում թույլ չտալով այն տաքանալ արևի ճառագայթներից։ Հետազոտության համաձայն ջրի ջերմաստիճանի իջեցումը հանգեցրել է ծովախեցգետնի և ծովային վարունգի բերքատվության 50%-ով աճի: Արևային կայանի սեփականատեր ընկերությունը վճարում է նաև տարածքի վարձակալության համար, ինչի շնորհիվ էլ ֆերման կարողացել է բարելավել իր ենթակառուցվածքները։

Հոդվածի հեղինակները նշել են, որ նման ուսումնասիրությունները ցույց են տալիս ագրովոլտիկայի առավելությունները արևային էներգիայի արտադրության և գյուղատնտեսության համադրության դեպքում: Գյուղատնտեսության մեջ արևային մարտկոցների ինտեգրումն օգնում է մշակաբույսերին և կենդանիներին պաշտպանել ավելորդ ջերմությունից և արևի լույսից, նվազեցնել ջրի գոլորշիացումը և նույնիսկ բարձրացնել բերքատվությունը: «Ագրովոլտիկան դարձել է կայուն էներգիայի և գյուղատնտեսության համար շահեկան լուծում», - նշել է Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտը: Ի հավելումն բերքի պաշտպանության և բարելավման հետ կապված ուղղակի օգուտների, ագրովոլտիկաները կարող են մեծացնել գյուղական համայնքների էներգետիկ անկախությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Ավելի մաքուր էներգիայի նման անցումը արագացնելու համար անհրաժեշտ է տեղական ղեկավարություն ներգրավածծությունը այդ ամենին, կարծում են փորձագետները:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]