Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ
Սպորտ

Արթուրը ճիշտ է բողոքարկել, բայց պետական աջակցության կարիք կա. Ռ. Մուրադյան

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ հիշել եք ինձ՝ այս հարցի մեկնաբանման առնչությամբ: Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպի մասին փաստացի պիտի ասեմ, որ թեև չեմ տիրապետում մրցաշարը գնահատող մրցավարների գիտելիքներին, սակայն խոսել եմ աշխարհի տարբեր երկրներում գտնվող և այդ մասնագիտությանը տիրապետող իմ ընկեր մասնագետների հետ: Իրենք միաբերան պնդում են, որ Արթուր Ալեքսանյանն իրավացի է, ճիշտ է և արդարացիորեն է իր բողոքի ձայնը բարձրացնում, որովհետև հանձնաժողովը և մրցավարները սխալ են գնահատել եզրափակիչ մենամարտը:

Այստեղ անարդարացի վերաբերմուբք կա Արթուր Ալեքսանյան մարզիկի հանդեպ, որը, իմ դիտանկյունից, շարունակաբար կրկնվում է: Ինչպես նախորդ օլիմպիական խաղերի ժամանակ եղավ Արթուրի հետ, այնպես էլ՝ հիմա: Երկու դեպքում էլ իմ ընկերները, որոնց հետ ես զրուցել եմ, պնդում են, որ Ալեքսանյանը միանշանակ ճիշտ է: Սակայն ուզում եմ փաստել նաև, որ սա առանձին մարզիկների բարձրաձայնման հարց չէ:

Պետական մակարդակով և համապատասխան կառույցները պիտի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և հասնեն խնդրի արդարացի լուծմանը: Հուսով եմ, որ այդ մարմինները հետևողական կլինեն, և այս անարդարությունը մեր հայ մարզիկի՝ Արթուր Ալեքսանյանի, հանդեպ լուծում կստանա ի օգուրտ Ալեքսանյանի: Նաև մյուս սերունդը օրինակ կվերցնի այստեղից՝ տեսնելով, որ իրենց թիկունքում ուժ կա: