Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Պատերազմը մղվել է ագրեսորի տարածք. Զելենսկին՝ ուկրաինական ուժերի` ՌԴ Կուրսկի մարզ նեթափանցման մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «պատերազմը մղվել է ագրեսորի տարածք»՝ նկատի ունենալով ուկրաինական ուժերի ներթափանցումը ՌԴ Կուրսկի մարզ, գրում է tsn.ua կայքը:

«Ուկրաինան ապացուցում է, որ իրոք գիտի, թե ինչպես վերականգնել արդարությունը և ճնշում է գործադրում ագրեսորի վրա»,- ասել է նա:

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին բազմիցս զեկուցել է ռազմաճակատում գործողությունների և «պատերազմը ագրեսորի տարածք մղելու մասին»։

Նա շնորհակալություն է հայտնել երկրի պաշտպանության ուժերի յուրաքանչյուր ստորաբաժանմանը, որը ներգրավված է այդ գործողություններում։

Այն բանից հետո, երբ ուկրաինական զինված ուժերն այս շաբաթվա սկզբին սկսել են ներխուժել Ռուսաստանի տարածք, Մոսկվան ջանքեր է գործադրում իր քաղաքացիներին տարհանելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար, նշում է euronews.com-ը:

 

Վերջին տվյալներով՝ Կուրսկի մարզից արդեն տարհանվել է 76 հազար մարդ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱԻՆ-ին։

Ուրբաթ օրը ռուսական իշխանությունները սկսել են լրացուցիչ ուժեր տեղակայել Կուրսկում։ Մոսկվան «դաշնային մակարդակով» արտակարգ դրություն է հայտարարել մարզում ուկրաինական զորքերի սահմանը հատելուց չորս օր անց։ Դա Կիևի ամենամեծ հարձակումն էր Ռուսաստանի տարածքի վրա այն պահից, երբ ՌԴ-ն 2022 թվականի փետրվարին սկսել է հարձակումը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական զորքերի առաջխաղացումը սահմանային գոտում կասեցվել է Մոսկվայից մոտ 500 կիլոմետր հարավ-արևմուտք։ Սակայն ռազմական բլոգերները և բաց աղբյուրների տեղեկատվությունը ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը առաջընթաց են գրանցել Կուրսկի մի քանի շրջաններում: