Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված «Ֆանֆրութ» ՍՊԸ-ն հյուրընկալել է վարչապետի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ, որը հիմնադրվել է 2021 թվականին։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն ԲադալյանիՎահագն Բադալյանի և Ռոման Բադալյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է Արագածավան գյուղին կից 270 հեկտար ծավալով ինտենսիվ այգիներում, ծանոթացել աշխատանքներին և ձեռքբերումներին։

«Ֆանֆրութ» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիների 170 հեկտարը տանձենիներ են, իսկ 100 հեկտարը՝ տափակ դեղձի այգի։ Տարածքում տնկվել է շուրջ 650 000 ծառ: Ակնկալվում է, որ այգու լրիվ բերքատվության շրջան մտնելու ժամանակ մրգերի ամբողջ ծավալը կկազմի 11 500 տոննա։ Հարկ է նշել, որ այս պահի դրությամբ ընկերության կողմից իրականացված ընդհանուր ներդրումների ծավալը շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ է։ 

Նախատեսվում է կառուցել գերժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած շուրջ 8000 տոննա տարողությամբ սառնարանային պահպանության վակուումային խցիկներ` հագեցած մթնոլորտային կարգավորումներով: Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա կարգավորել ածխաթթու գազի և թթվածնի հարաբերակցությունը, ինչն էլ մեծ առավելություն է առկա ավանդական մեթոդների համեմատ։ Սառնարանային տնտեսության կառուցման և սպասարկման գործընթացում ներգրավված են հայտնի ընկերությունների մասնագետներ Նիդերլանդներից և Իտալիայից։ 

Արդիական տեխնոլոգիաների և այգեգործության լավագույն փորձի համակցությամբ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի գործունեությունը նոր հորիզոններ կբացի Հայաստանի գյուղատնտեսական արդյունաբերության համար։