Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Ներկե՛ք պատերը և ստացե՛ք էներգիա. գիտնականները ստեղծել են արևային մարտկոցների նոր տեսակ

Կանզասի համալսարանի գիտնականները զգալի առաջընթաց են գրանցել օրգանական կիսահաղորդիչների ոլորտում, ինչը կարող է ճանապարհ հարթել ավելի արդյունավետ և բազմակողմանի արևային բջիջների համար, գրում է Focus.ua-ն: Պատմականորեն սիլիցիումն է եղել արևային էներգիայի մեջ օգտագործվող հիմնական նյութը: Դրա բարձր արդյունավետությունն ու ամրությունը այն դարձրել են ֆոտոգալվանային վահանակների նախընտրելի ընտրությունը: Այնուամենայնիվ, սիլիցիումի վրա հիմնված արևային բջիջների արտադրության բարձր արժեքը և կոշտ լինելը սահմանափակում են դրանց օգտագործումը, հատկապես կոր մակերեսների վրա։

Ի տարբերություն գոյություն ունեցող արևային մարտկոցների տարբերակների, օրգանական կիսահաղորդիչները, որոնք ածխածնի վրա հիմնված նյութեր են, առաջարկում են ավելի ճկուն և ծախսարդյունավետ այլընտրանք: «Նրանք կարող են նվազեցնել արևային բջիջների արտադրության ծախսերը, քանի որ այդ նյութերը կարող են կիրառվել ցանկացած մակերեսների վրա՝ օգտագործելով այնպիսի լուծումներ, ինչպեսին է օրինակ պատերը ներկելը», - բացատրում է Կանզասի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ասիստենտ Վայ-Լունգ Չանը: Ավելին, օրգանական կիսահաղորդիչները կարող են կարգավորվել լույսի հատուկ ալիքների երկարությամբ, որը ընդլայնում է դրանց կիրառությունը, ստեղծվում է թափանցիկ և գունավոր արևային վահանակներ ստեղծելու հնարավորություն, որոնք ներդաշնակ կերպով կմիաձուլվեն ճարտարապետական ​​ձևավորմանը:

Չնայած այդ առավելություններին, օրգանական արևային բջիջները ավանդաբար զիջում են իրենց արդյունավետությամբ սիլիցիումային վահանակներին, որոնք արևի լույսի մինչև 25%-ն են վերածում էլեկտրականության,  օրգանական բջիջների արդյունավետությունը 12% է: Այնուամենայնիվ նյութերի նոր դասը, որը հայտնի է որպես ոչ ֆուլլերենային ընդունիչներ (NFAs), օրգանական արևային բջիջների արդյունավետությունը մոտեցրել է 20%-ի: Կանզասի հետազոտական ​​թիմը փորձել է հասկանալ, թե ինչու են NFAs-ները գերազանցում այլ օրգանական կիսահաղորդիչներին: Հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են զարմանալի մի երևույթ. որոշակի պայմաններում NFAs-ներում գրգռված էլեկտրոնները կարող են էներգիա ստանալ իրենց շրջապատից, այլ ոչ թե կորցնել այն: Հետազոտողները կարծում են, որ էներգիայի այդ աճը քվանտային մեխանիկայի և թերմոդինամիկայի համակցության արդյունք է: Քվանտային մակարդակում գրգռված էլեկտրոնները կարող են միաժամանակ գոյություն ունենալ մի քանի մոլեկուլների վրա։ Դա, զուգակցված թերմոդինամիկայի երկրորդ օրենքի հետ, փոխում է ջերմության հոսքի բնորոշ ուղղությունը։ Ջերմության այս հակադարձ հոսքը թույլ է տալիս չեզոք էքցիտոններին ջերմություն ստանալ իրենց շրջապատից, տարանջատվել դրական և բացասական լիցքերի և առաջացնել էլեկտրական հոսանք:


Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]