Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Ինչպես կարող են արևային վահանակները դիմակայել դաժան եղանակին. ի՞նչ պետք է իմանալ նախքան տեղադրումը

Արևային մարտկոցները չեն վախենում անձրևներից և կարկուտից, սակայն փոթորիկները, առատ ձյունը, կայծակը և ուժեղ քամին կարող են լուրջ վնաս հասցնել դրանց, գրում է focus.ua-ն։

Օգտագործողները պետք է վստահ լինեն, որ իրենց տեղադրած ՖՎ մոդուլները կդիմանան կոշտ եղանակային պայմաններին: Alt Energy Mag-ը պատմել է այն մասին, թե ինչպես են աշխատում արևային մարտկոցները, երբ ենթարկվում են ծայրահեղ իրավիճակների:

Արևային մարտկոցների նախագծումը ծանր աշխատանք է, որը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և ուշադրություն: Նյութի բաղադրությունը կարևոր է բոլոր մակարդակների համար՝ մեծ ֆոտովոլտային վահանակներից մինչև կառուցվածքի կայունությունն ապահովող ամենափոքր հարմարանքները: Սովորաբար, ինքնահպման պտուտակներ են օգտագործվում  մետաղական տարրերի ամրացման համար: Այլընտրանքային էներգիայի տեղադրման որոշ ընկերություններ հաճախորդներին առաջարկում են ակորդեոնի ոճի մոդուլային վահանակներ: Նման վահանակները կարող են դիմակայել քամու մինչև 267 կմ/ժ արագության և զբաղեցնում են սովորական արևային մարտկոցների տարածության կեսը: Հաճախորդները կարող են դրանք ծալել և տեղափոխել երբ և որտեղ ցանկանան: Վատ եղանակի դեպքում նման «ակորդեոնը» կարելի է ծալել և ապահով կերպով թաքցնել։

Արևային մարտկոցների մեծ մասն արդեն իսկ ունենում են ներկառուցված սարքեր, որոնք պտտում են դրանք հետևելու Արեգակի շարժմանը: Որոշ արտադրողներ ընդլայնել են այդ հնարավորությունը, որպեսզի վահանակները նաև «խուսափեն» կարկուտից ընդունելով 60 աստիճանի անկյուն: Արդյունքում, պանելների մեծ մասը գործնականում չեն վնասվում անգամ 5 սմ տրամագծով կարկուտից, իսկ 7,6 սմ տրամագծով կարկուտը կարող էր վնասել նման«խուսափող» մարտկոցների միայն մեկ երրորդը:

Արտադրողներն առաջարկում են նաև ֆոտոգալվանային բջիջներ պատրաստված ավելի դիմացկուն նյութերից: Ընդ որում հին արևային մարտկոցները գտնվում են ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով խնդիրների առաջացման ամենամեծ վտանգի տակ: Բացի այդ, կանաչ էլեկտրաէներգիայի արտադրության վրա ամենամեծ ազդեցությունը թողնում են ձնաբքերը։ Արևային մարտկոցների արդյունավետությունը փոթորիկների ժամանակ կախված է տեղանքից և տեղումներից: Փորձագետները վերլուծել են ԱՄՆ 24 նահանգներում գտնվող ավելի քան 800 արևային ֆերմաների պահպանման տվյալները: Նրանք պարզել են, որ կարկուտն աղետալի հետևանքների չի հանգեցնում։ Այնուամենայնիվ, փոթորիկները, ձյունը, կայծակը և ուժեղ քամիները կարող են շատ ավելի մեծ վնաս պատճառել արևային մարտկոցներին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]