Ժողովրդագրական դանդաղ գործող ռումբը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի համար միշտ էլ լուրջ խնդիր է եղել ժողովրդագրական պատկերը։ Մեր երկրում հատկապես սուր է ծնելիության տեմպերի նվազման հարցը՝ չնայած որոշակի կարճ պահերի հնարավոր է հավելաճ։ Իսկ կառավարության կողմից էլ ծնելիությունը խթանող քաղաքականությունը դեռևս մեծ արդյունքներ չի տալիս։ Ծնելիության թեման ավելի շատ համակարգային մոտեցում է պահանջում՝ սոցիալական-տնտեսականից սկսած, ամուսնության տարիքային շեմի բարձրացումով վերջացած։ Բնակչության աճի վրա ազդում են նաև երկրի անվտանգային միջավայրն ու հատկապես արտագաղթի տեմպերը։ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն, որը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է ընդամենը 53 հազարով, և սա՝ նույնիսկ այն պայմաններում, որ 2023 թվականի վերջին 100 հազարից ավելի արցախցի է բռնի տեղահանվել Հայաստան։
Ժողովրդագրական խնդիրը հատկապես լուրջ է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մասով։ Վիճակագրական կոմիտեի զեկույցից տեղեկանում ենք, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի երեք սահմանամերձ մարզի՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ Օրինակ՝ եթե 2019 թվականի ամռանը Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում, ապա ներկայում մարզի բնակչությունը կրճատվել է 13 հազարով։ Սունիքում 2019 թվականին գրեթե 140 հազար մարդ էր ապրում, ապա ներկայում բնակչությունը 20 հազարից ավելի նվազել է։ Ընդ որում, դատարկվում են ինչպես գյուղերը, այնպես էլ քաղաքները։ Հատկապես ռիսկի գոտում են սահմանին շատ մոտ գտնվող բնակավայրերը։
Աղքատությունը, աշխատանքի բացակայությունը, անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, անվտանգության հետ կապված խնդիրները և ապագայի նկատմամբ անորոշությունն իրենց դերակատարությունն են ունենում։ Ու սա՝ այն պայմաններում, երբ իշխանությունները հայտարարում են սահմանամերձ բնակավայրերը զարգացնելու իրենց ծրագրերի մասին։ Նշանակում է, որ այդ ծրագրերն ընդհանրապես ֆիկտիվ բնույթ ունեն ու իրենց նպատակին չեն ծառայում։ Մյուս խնդիրը բնակչության և ռեսուրսների գերկենտրոնացումն է մայրաքաղաքում, այն պայմաններում, երբ մայրաքաղաքն ի վիճակի չէ մարսել այն։ Դրա համար էլ ականատես ենք լինում այնպիսի բացասական երևույթների, ինչպիսիք են շարունակական խցանումներն ու վարձով բնակարանների արհեստական թանկացումը։ Բնակչության գերկենտրոնացումը մայրաքաղաքում չի բխում նաև անվտանգության, տնտեսության շահերից։
Տարիներ շարունակ խոսվում է տարածքային համաչափ զարգացման, մարզերը զարգացնելու ու բնակչության աճը խթանելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Դեռևս 2022 թվականից կառավարության կողմից կազմվում է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը։ 2023 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվեցին քննարկումները Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ: Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի վերաբերյալ մեկ այլ խորհրդակցություն տեղի ունեցավ արդեն այս տարվա մայիսին։ Ու եթե այս տեմպերով շարունակվի, ապա դեռ մի քանի տարի էլ ռազմավարության նախագիծը կքննարկեն, իսկ երկրի ժողովրդագրական խնդիրները կշարունակեն սրվել։ Մյուս կողմից՝ ռազմավարության վերաբերյալ փաստաթղթի ընդունումը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ