Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Solestial-ի և Meyer Burger-ի համագործակցությունը խոստանում է տիեզերական արևային էլեմենտների արտադրության 10 անգամ ավելացում

Օգոստոսի 5-ին Արիզոնա նահանգի Solestial ընկերությունը հայտարարել է շվեյցարական Meyer Burger Technology ընկերության հետ ռազմավարական համագործակցության մասին, որպեսզի զգալիորեն ընդլայնի իր սիլիցիումային արևային տեխնոլոգիաների արտադրությունը, որոնք նախատեսված են տիեզերքում երկարաժամկետ օգտագործման համար: Այդ համագործակցությունը նպատակ ունի հեղափոխել տիեզերական արևային էներգիան աննախադեպ մասշտաբներով ծայրահեղ բարակ, հուսալի և ճառագայթմանը դիմացկուն արևային բջիջներ և մոդուլներ արտադրելով, գրում է ixbt.com-ը:

Solestial-ը հայտնի է ճառագայթման դիմացկուն արևային բջիջների և ճկուն արևային մոդուլների արտադրությամբ, որոնք նախատեսված են տիեզերական առաքելությունների համար: Meyer Burger-ի հետ համագործակցության միջոցով ընկերությունը նախատեսում է մինչև 2025 թվականի կեսերն ավելացնել արևային բջիջների արտադրությունը տարեկան մինչև 1 մեգավատ, ինչը զգալի ցատկ է իր ներկայիս արտադրության մակարդակից, որը տարեկան 100 կՎտ-ից էլ պակաս է: Համեմատության համար նշենք, որ հատուկ տիեզերական արևային զանգվածների համաշխարհային արտադրական հզորությունն այսօր 2 մեգավատից էլ պակաս է:

 

Solestial-ի գլխավոր գործառնական տնօրեն Էնդի Աթերթոնն ընդգծել է այդ համագործակցության կարևորությունն ասելով, որ այն զգալի գլոբալ մասշտաբ կհաղորդի տիեզերական արևային բջիջների արտադրությանը: Solestial-ն օգտագործում է արևային բջիջների եզակի տեխնոլոգիա, որն օգտագործում է արևի լույսը ճառագայթային վնասը նվազեցնելու (կամ բուժելու) համար:

Համագործակցության պայմանների համաձայն Solestial-ը կկիսվի Meyer Burger-ի հետ արևային մարտկոցների սեփական տեխնոլոգիայով: Իր հերթին, Meyer Burger-ը կարտադրի արևային բջիջներ իր գերմանական գործարանում և դրանք կուղարկի Solestial մետաղացման, հարդարման և ճկուն արևային մոդուլների մեջ ինտեգրվելու համար: Meyer Burger-ի գործադիր տնօրեն Գյունտեր Էրֆուրտը նշել է, որ համագործակցությունը թույլ կտա ընկերությանը մտնել այն շուկաներ, որտեղ պահանջարկ ունեն իրենց սեփական տեխնոլոգիաները:

Solestial-ի գործադիր տնօրեն Ստեն Հերասիմենկան էլ ասել է, որ համագործակցությունն ընկերությանը թույլ կտա հաջորդ քայլը կատարել արտադրության ծավալների մեծացման, հաճախորդների մատակարարման և տիեզերքում հուսալի, ծախսարդյունավետ և մատչելի էներգիայի աղբյուրների անընդհատ աճող պահանջարկի բավարարման ուղղությամբ: Solestial-ի տեխնոլոգիան էական նշանակություն ունի այն ընկերությունների համար, որոնք կենտրոնացած են Լուսնի և Մարսի ռեսուրսներով հրթիռային վառելիքի արտադրության վրա: Օրինակ Starpath ընկերության գործադիր տնօրեն Սաուրավ Շրոֆը նշել է, որ Solestial-ի արևային տեխնոլոգիան առանցքային է նրանց առաքելության և հաջորդ սերնդի տիեզերական ենթակառուցվածքների համար:

Solestial-ի և Meyer Burger-ի միջև համագործակցությունը նպատակ ունի աջակցել տիեզերական ենթակառուցվածքին արևային էներգիան դարձնելով ավելի էժան և ավելի հուսալի, որը  կբացի նոր հնարավորություններ տիեզերական առաքելությունների և հետախուզման համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]