«Նախնական պայմանավորվածություն կա ֆակուլտետում հիմնել ԶՊՄԿ-ի գիտահետազոտական կենտրոնը»․ Սարգիս Քելյան
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց, որ ֆակուլտետում բարեփոխման գործընթացներ են տեղի ունենում, և այս հարցում մեծ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերը։
Սարգիս Քելյանի խոսքով՝ այս տարի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների 14-օրյա պրակտիկան կազմակերպվել է Սյունիքում, ֆինանսավորվել՝ ԶՊՄԿ-ի կողմից։
«Ուսանողները վերադարձան մասնագիտական բարձր գիտելիքներով, բավականին տպավորված, և պայմանավորվել ենք, որ այդ ամենն ունենալու է շարունակական բնույթ։
Քննարկում ենք նաև ճամբարներ կազմակերպել, որոնք կրելու են ավելի շատ իրազեկման բնույթ դպրոցականների համար, սկսելու ենք Սյունիքի մարզի աշակերտների համար, ուսանողներն այդ շրջանակներում այցելելու են հանքավայրեր, գալու են համալսարան, ծանոթացնելու ենք ուսումնական պրոցեսին, այցելություն ենք կազմակերպելու Երկրաբանության թանգարան»,-ասաց Սարգիս Քելյանը։
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն կա ֆակուլտետում հիմնել ԶՊՄԿ-ի գիտահետազոտական կենտրոնը, ինչը հնարավորություն կտա մատուցել գիտական-հետազոտական ծառայություններ, ուսանողները ևս հնարավորություն են ունենալու այդ պրոցեսին մասնակցել, ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ