Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում
Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել:
Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։
Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի համար, մասնավորապես, այնտեղ է գտնվում բնակավայրի գրադարանը։ Առաջիկայում պլանավորվում է շենքի վերանորոգումը, որից հետո բնակիչները կկարողանան այն օգտագործել տարբեր միջոցառումների, մշակութային խմբակների և այլնի համար։
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս շրջակա միջավայրի կայուն լուծումներին և ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ կանաչ էներգիան հասանելի կդառնա Սյունիքի սահմանամերձ Շիկահողում: Սա մեր առաջին նախագիծն է Սյունիքում, և այսպիսով մենք ոչ միայն Շիկահողին կայուն էներգիա ենք տրամադրում, այլ նաև օգնում ենք գումար տնտեսել գյուղի ենթակառուցվածքները բարելավելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքային ռեսուրսների խնայողությանը, այլև նվազեցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ խրախուսելով վերականգնվող էներգիայի օգտագործումը: Արդյունքում, համայնքը կարող է ապավինել ավելի մաքուր և կայուն էներգիայի աղբյուրների վրա, ինչը կնպաստի երկարաժամկետ տնտեսական և էկոլոգիական կայունության ապահովմանը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում», - ասել է «Արևորդի» ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:
«Արևային էներգիայի ներդրումը մեր համայնքում նպաստում է ջեռուցման խնդրի լուծմանը և զգալիորեն կրճատում է ծախսերը: Այժմ երկու շենքի և փողոցային լուսավորությունը ապահովվում է տեղադրած սարքավորումներով: Նման նախագծերի շարունակականությունը կարևոր է: Բնակավայրը նախկինում ջեռուցվում էր վառելափայտով՝ սպառելով Շիկահողի արգելոցի միջոցները: Այս կայանները կօգնեն ավելի կայուն և արդյունավետ դարձնել համայնքը», - նշել է Շիկահող համայնքի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը:
«Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում արևային կայանների տեղադրման որոշումը պատահական չէ: Կազմակերպությունները առաջնահերթությունը տալիս են բնապահպանական կայուն լուծումներին, որոնք իրենց հերթին համայնքի համար ապահովում են տնտեսական կայունության լուծումներ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ